ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Հեղինակներ

  • Լուսինե Գրիգորյան Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարան

DOI-:

https://doi.org/10.53614/18294952-2024.1-109

Բանալի բառեր-:

բռնի տեղահանված արցախցիներ, արցախցիների սոցիալական խնդիրներ, միգրացիա, բնակարանային ապահովում, հիփոթեքային վարկավորում, վարձակալության գներ։

Ամփոփում

Մեր հայրենիքը դարեր շարունակ եղել է «համեղ պատառ» թշնամիների համար, լինելով «մետաքսի ճանապարհ»-ի մի հատված․ հազարամյակներ շարունակ ենթարկվելով թշնամական հարձակումների, կորցնելով պետականությունը՝ ապա վերականգնելով այն, մոխրացել է այրվելով և ֆենիքսի նման վերածնվել: 1988-ի երկրաշարժի, այնուհետև Արցախյան առաջին պատերազմի, երկրում անկայուն վիճակի պատճառով արտագաղթը դարձավ առաջնային խնդիր մեր պետության և հայ ազգի համար: Արտագաղթի պատճառների առկա բազմահազար ուսումնասիրությունները թույլ են տալիս ենթադրել, որ պատերազմական իրավիճակը, պետության հանդեպ անվստահությունը, անարդարության զգացումը, արժանապատիվ աշխատանքի բացակայությունը կարող են նպաստել միգրացիայի տեմպի աճին: 2023թ. պատերազմը և դրան հաջորդած արցախցիների բռնի տեղահանումը պարարտ հող է նախապատրաստել եկած արցախցիների արտագաղթի համար:

Սույն հոդվածում իրականացվել է հետազոտություն բռնի տեղահանված արցախցիների շրջանակում: Ուսումնասիրվել է նրանց սոցիալական վիճակը, միգրացիոն տրամադրությունը, և ներկայիս հուզող խնդիրները: Վերլուծության արդյունքում պարզ է դարձել, որ տեղահանված արցախցիների հիմնական խնդիրները կապված են բնակարանային ապահովման և զբաղվածության հետ: Վերոհիշյալ խնդիրները լուծելու նպատակով, ուսումնասիրվել է այլ երկրների փորձը և առաջարկվել լուծումներ:

Հեղինակի կենսագրությունը

Լուսինե Գրիգորյան, Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարան

Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանի ասպիրանտ

Էլ․ հասցե՝ g.lusine2000@gmail.com

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2024-06-30

Ինչպես մեջբերել

Գրիգորյան Լ. . (2024). ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ. Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի, (1), 109–122. https://doi.org/10.53614/18294952-2024.1-109

Թողարկում

Բաժին

ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ հոդվածներ

1 2 3 4 5 > >> 

Դուք կարող եք նաև սկսել նմանության խորացված որոնումը այս հոդվածի համար: