ԾՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ.ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԻՏՈՒՄՆԵՐ

Авторы

  • Լուսինե Գրիգորյան Հայաստանի պետական տնտեսագիտական hամալսարան

DOI-:

https://doi.org/10.53614/18294952-2024.2-172

Հիմնաբառեր․-:

ծնելիության մակարդակ, ծնելիության խթանում, բնական աճ, պտղաբերության գործակից, սոցիալական քաղաքականություն, պետական աջակցություն:

Ծանոթագրություն

Հայաստանի բնակչության բնական աճը վերջին տասնամյակներում շարունակաբար նվազել է, ինչի արդյունքում երկրի ժողովրդագրական վիճակը լուրջ մարտահրավերների առջև է կանգնած։ Սոցիալ-տնտեսական իրավիճակի, արտագաղթի և ընտանիքներին ուղղված պետական աջակցության բացակայությունը նպաստել են ծնելիության ցածր մակարդակին։ Մասնավորապես, 1990-ական թվականներից սկսած՝ Հայաստանի Հանրապետությունում նկատվում է ծնելիության ցուցանիշի նվազում, որն ունի երկարաժամկետ ազդեցություն երկրի բնակչության կառուցվածքի վրա։ Նման միտումները վտանգում են ՀՀ–ի ազգագրական ապագան և կարող են առաջացնել լուրջ սոցիալական և տնտեսական խնդիրներ։ Այս հոդվածում կքննարկվեն ծնելիության խթանման միջոցառումները, ինչպես նաև Հայաստանի ժողովրդագրական քաղաքականության բարելավման ուղիները, որոնք կարող են օգնել բարձրացնել ծնելիության մակարդակը և նվազեցնել երիտասարդ բնակչության արտագաղթը։

Հեղինակի կենսագրությունը

Լուսինե Գրիգորյան, Հայաստանի պետական տնտեսագիտական hամալսարան

Հայաստանի պետական տնտեսագիտական hամալսարանի ասպիրանտ
Էլ. հասցե՝ g.lusine2000@gmail.com

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2024-12-30

Ինչպես մեջբերել

Գրիգորյան Լ. . (2024). ԾՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ.ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԻՏՈՒՄՆԵՐ. Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի, (2), 172–188. https://doi.org/10.53614/18294952-2024.2-172

Հրատարակում

Բաժին

ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ