ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ԻՐԱՎԱՍՏԵՂԾ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՈՐԱԿԱԿԱՆ ՉԱՓԱՆԻՇ
DOI-:
https://doi.org/10.53614/18294952-2021.1-21Բանալի բառեր-:
սոցիալական արդարություն, իրավաստեղծ գործընթաց, սկզբունք, նպատակ, իրավական տեխնոլոգիա։Ամփոփում
Հիմնվելով Ա․Սենի և Ջ․Ռոուլզի տեսությունների վրա սույն հոդվածում սոցիալական արդարության սկզբունքի իրագործումը դիտարկվել է երկու տեսանկյուններից՝ որպես «սկզբնական բարիքների հավասար բաշխում» և որպես «ընդունակությունների զարգացման հավասար հնարավորություններ»։ Մեթոդական այդ մոտեցմամբ էլ գնահատվել է սոցիալական արդարության և իրավաստեղծագործության առնչվածությունը, որի ընթացքում սոցիալական արդարությունը շեշտադրվել է որպես իրավաստեղծ գործընթացի հիմնական նպատակներից մեկը։ Կարևորվել է նաև ժամանակակից իրավական տեխնոլոգիաների կիրառումը։ Հարկային օրենսգրքում իրականացված վերջին փոփոխությունների վերլուծության հիման վրա մատնանշվել են առկա թերությունները և նշվել դրանց հաղթահարման ուղիները։

