ԲԱԶՄԱՄՇԱԿՈՒԹԱՅՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆՋԱՏՈՂԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄՆԵՐԻ ԱԿՏԻՎԱՑՄԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ
DOI-:
https://doi.org/10.53614/18294952-2021.1-36Հիմնաբառեր․-:
անջատողական շարժումներ, բազմամշակութայնություն, Եվրոպական միություն, ինքնավարություն, էթնոմշակութային խմբեր, ներգաղթյալներ, մշակութային բազմազանություն:Ծանոթագրություն
Հաշվի առնելով ԵՄ-ում ազգայնական միտումների աճը, եվրոպական ազգ-պետությունների կերպափոխումները, ներգաղթյալների հոսքի ավելացումը, սոցիալ-տնտեսական խնդիրները, անհրաժեշտություն է առաջանում բացահայտել Եվրոպական միության բազմամշակութայնության քաղաքականության ազդեցությունը տարբերվող մշակութային նորմեր և սովորույթներ կրող խմբերի նկատմամբ: Թեմայի բազմաշերտությունը հնարավորություն կտա առավել համակողմանի պատկերացում ձևավորել անջատողական ճգնաժամերի հաղթահարման հարցերի շուրջ: Հոդվածում բացահայտվել են տարբերվող մշակութային նորմեր և սովորույթներ կրող ենթամիավորումների անջատողական պահանջների և պետության իրականացրած բազմամշակութայնության քաղաքականության միջև եղած կապը՝ որպես անջատողական մարտահրավերներին համարժեք պատասխանելու, քաղաքացիական համերաշխության վերականգնման, սոցիալական բախումների աճի կանխման ռազմավարական գործիք: