ԳՐԱԿԱՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ ՌԵՅՉԵԼ ՀՈԼԻՍԻ «ԱՂՋԻԿ ՋԱՆ, ՈՒՇՔԻ ԱՐԻ» ՎԵՊՈՒՄ ԵՎ ԴՐԱ ՀԱՅԵՐԵՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆԸ
DOI-:
https://doi.org/10.53614/18294952-2023.1-167Հիմնաբառեր․-:
գրական անդրադարձ, ոճական հնար, միջտեքստայնություն, միջմշա¬կու¬թային, հենքային գիտելիք։Ծանոթագրություն
Հոդվածում ներկայացվում է գրական անդրադարձի թարգմանությունը ոչ գեղարվեստական գրականության մեջ, մասնավորապես, Ռեյչել Հոլիսի «Աղջիկ ջան, ուշքի արի» վեպում՝ նպատակ ունենալով վեր հանել բնօրինակում դրա կիրառման առանձնահատկությունները և թիրախ տեքստ ճշգրիտ փոխանցելու ռազմավարությունները: Հետազոտությունը ոչ միայն վերլուծում է գրական անդրադարձը որպես գրական հնար, այլև ընդգծում է միջմշակութային իրազեկման և հենքային գիտելիքի կարևորությունը՝ գրական անդրադարձի մշակութային ենթատեքստը հասկանալու համար: Ուսումնասիրության կարևորությունն այն է, որ գրական անդրադարձն ուսումնասիրվում է համեմատական վերլուծության տեսանկյունից, ինչը հնարավորություն է տալիս բացահայտել արտալեզվական տարրերն ու թարգմանիչների որդեգրած մոտեցումները՝ թիրախ լեզվի ընթերցողին փոխանցելու համար: Ուստի, աշխատանքը կարող է կիրառվել ոճագիտության և թարգմանաբանության ոլորտի խնդիրները նորովի ընկալելու համար: