ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԽՈՍՈՒՅԹԱՅԻՆ ՎԵՐԱՓՈԽՈՒՄՆԵՐԸ․ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
DOI-:
https://doi.org/10.53614/18294952-2026.1-98Հիմնաբառեր․-:
կրթության քաղաքականություն, զարգացման պետական ծրագիր, ռազմավարական կառավարում, քննադատական խոսույթի վերլուծություն, ֆրեյմավորում, կրթության կառավարում։Ծանոթագրություն
Հայաստանի Հանրապետության կրթության բնագավառում պետական քաղաքականության կազմակերպական հիմքը կրթության զարգացման պետական ծրագիրն է, որը ՀՀ կառավարության ներկայացմամբ հաստատում է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը: Սույն հոդվածի շրջանակներում վերլուծել ենք ՀՀ կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի խոսույթը, որն ընդունվել է 2022 թվականի նոյեմբերի 16-ին (ՀՕ-441-Ն) և որով սահմանվում է կրթության ոլորտում Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականության ռազմավարական առաջնահերթությունները։ Գործող ռազմավարական փաստաթուղթը համեմատել ենք «Կրթության զարգացման 2011-2015 թթ․ պետական ծրագրի հետ, որը հաստատվել է 2011թ․ հունիսի 23-ին (ՀՕ-246-Ն )։ Համեմատական վերլուծության հիմնական նպատակն է բացահայտել, թե ինչպես են ժամանակի ընթացքում կառուցվել և լավարկվել կրթության, պետության և քաղաքացու հարաբերությունները, և ինչպես են արտապատկերվում գաղափարական անցումները: Հայաստանի կրթության զարգացման քննվող պետական ծրագրերը ներկայացնում են երկու տարբեր ժամանակահատվածների քաղաքական մտածողություն։ Նախորդ ծրագիրը ձևավորվել է համեմատաբար կայունացման և ինստիտուցիոնալ բարելավման փուլում, իսկ երկրորդը՝ գործողը, անվտանգային, գլոբալ և ճգնաժամային նոր պայմաններում։ Թեև երկու ծրագրերն էլ արտապատկերում են կրթության որակի բարձրացման և համակարգային զարգացման նպատակներ, դրանց լեզվական և գաղափարական կառույցները էապես տարբերվում են։ Վերլուծությունը ցույց է տալ, որ կրթական քաղաքականության լեզուն այնքան էլ չեզոք չէ․ այն ծառայում է կառավարման ռեժիմների լեգիտիմացմանը և պետական իշխանության կազմակերպման ձևի վերաձևակերպմանը։
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Ինչպես մեջբերել
Հրատարակում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2026 Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի

Այս աշխատանքը արտոնագրված է որպես Creative Commons Attribution-NonCommercial-NoDerivatives 4.0 International License.

