ՔՈՎԻԴ 19 ՀԱՄԱՃԱՐԱԿԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ ՀԱՍԿԱՑՈՒԹԱՅԻՆ ՓՈԽԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏԱՊԱՏԿԵՐՈՒՄԸ ԱՄՆ-Ի և ՉԻՆԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ՈՒՂԵՐՁՆԵՐՈՒՄ

Авторы

  • Սոնա Հակոբյան Հայաստանի Եվրոպական Համալսարան

DOI-:

https://doi.org/10.53614/18294952-2022.2-68

Հիմնաբառեր․-:

հասկացութային փոխաբերություն, քաղաքական խոսույթ, նախագահ, ելույթ, փոխաբերություն, Ամերիկա, Չինաստան։

Ծանոթագրություն

Քովիդ-19 համաճարակը հանկարծակի բռնկվեց ամբողջ աշխարհում և իրապես որևէ պետություն անմասն չմնաց: Այս առումով ամբողջ աշխարհի իշխանություններն իրենց անհանգստություններն սկսեցին արտահայտել  քաղաքական ելույթներում՝ փորձելով ներկայացնել իրավիճակի կայունացման ուղիներ: Սույն հոդվածում ուսումնասիրվում և վերլուծվում են համաճարակը նկարագրող հասկացութային փոխաբերությունները ԱՄՆ-ի և Չինաստանի նախագահների ուղերձներում: Հոդվածում հակիրճ ներկայացվում են փոխաբերությունների տեսական հիմքերը ճանաչողական մոտեցման տեսանկյունից: Այնուհետև փորձ է արվում վերհանել այն աղբյուրները, որոնք ներկայացնում են համաճարակը փոխաբերորեն: Վերլուծությունը թույլ է տալիս եզրակացնել, որ երկու գերտերությունների նախագահների ելույթներում առկա են մեծ թվով փոխաբերություններ, որն էլ փաստում է, որ փոխաբերության կիրառությունը շատ կարևոր է օրհասական իրադարձությունների մասին խոսելիս: Մեր հետազոտության արդյունքում պարզ է դառնում, որ ամենաշատ հանդիպող փոխաբերությունները երկու նախագահների ուղերձներում միասնություն, տարածականություն, առարկա  և պատերազմ արտահայտող փոխաբերություններն են։ Այնուամենայնիվ, հարկ է փաստել, որ ամերիկյան քաղաքական խոսույթում ավելի շատ են կիրառվում փոխաբերական արտահայտություններ, քան չինական քաղաքական խոսույթում:

Հեղինակի կենսագրությունը

Սոնա Հակոբյան , Հայաստանի Եվրոպական Համալսարան

Հայաստանի Եվրոպական Համալսարանի Կիրառական լեզվաբանության ամբիոնի վարիչ, ILS Armenia լեզուների միջազգային դպրոցի հիմնադիր, բանասիրական գիտությունների թեկնածու

Էլ․ հասցե՝ hakobyan04.07@gmail.com

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2022-12-30

Ինչպես մեջբերել

Հակոբյան S. . (2022). ՔՈՎԻԴ 19 ՀԱՄԱՃԱՐԱԿԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ ՀԱՍԿԱՑՈՒԹԱՅԻՆ ՓՈԽԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏԱՊԱՏԿԵՐՈՒՄԸ ԱՄՆ-Ի և ՉԻՆԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ՈՒՂԵՐՁՆԵՐՈՒՄ. Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի, 2(2), 68–77. https://doi.org/10.53614/18294952-2022.2-68

Հրատարակում

Բաժին

ԼԵԶՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ

Հեղինակի առավել դիտված հոդվածներ