ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԱՐՄԱՏԱԿՐԿՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԴԱՐԻ ՀԱՅ ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹՅԱՆ ԼԵԶՎՈՒՄ
DOI-:
https://doi.org/10.53614/18294952-2023.1-140Հիմնաբառեր․-:
Աստվածաշունչ, արմատակրկնություն, բառագի¬տություն, անկախ արմատ, կաղապար, վերլուծական բարդություն, հին հայերեն։Ծանոթագրություն
Սույն հոդվածի նպատակն է քննել արմատակրկնությամբ ձևավորված վերլուծական բարդությունները, որոնք հինգերորդ դարի հայերենում որոշակի շերտ են կազմում համադրական կրկնավոր բարդությունների հետ։ Վերլուծական կրկնավորները դիտարկվում են Աստվածաշունչ մատանի թարգմանական գրքերում և հինգերորդ դարի ինքնուրույն պատմագրության լեզվում։ Քննության այս ձևաչափը հնարավորություն է ընձեռում որոշելու վերլուծական կրկնավորների գործառական հաճախականությունը թարգմանական և ինքնուրույն մատենագրական հուշարձաններում։ Մյուս կողմից՝ բացահայտվում են կրկնավոր վերլուծական բարդությունների ձևակազմական կաղապարները, որոնք ցույց են տալիս հին հայերենի բառակազմական հնարավորությունները և կրկնավորների բառակազմական տիպերը։