ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՄՍԱՆՈՒՆՆԵՐԻ ԾԱԳՈՒՄՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ

Авторы

  • Լալիկ Խաչատրյան Խ. Աբովյանի անվան Հայկական Պետական Մանկավարժական Համալսարան
  • Սիրարփի Դավթյան Եվրասիա Միջազգային Համալսարան

DOI-:

https://doi.org/10.53614/18294952-2022.1-87

Հիմնաբառեր․-:

ամսանուն, տոմար, փոխառություն, ստուգաբանություն, տարի ։

Ծանոթագրություն

Սույն հոդվածի նպատակը ընդհանուր հայկական ամսանունների ծագումնաբանության քննությունն է, դրանց անվանակոչության ժամանակաշրջանի  բացահայտումը, որով  զբաղվել են նաև մի  շարք  անվանի հայագետներ։

Ցույց է տրվում, որ հին հայկական ամսանուններից հինգը բնիկ հայկական բառեր են՝ տրէ, քաղոց, արաց, արեգ, ավելյաց, յոթը իրանական փոխառություններ  են՝  մեհեկան,  ահեկան, մարերի, հրոտից, նավասարդ, սահմի, մարգաց․ դրանցից  չորսը պարսկական ամսանուններ են, երեքը համագործածական բառեր են, որոնք հայկական մշակույթում վերածվել են ամսանունների՝ նավասարդ, սահմի, մարգաց, ընդ որում՝ հոռի ամսանունը մնում է չստուգաբանված։

Առաջին անգամ համեմատություն է կատարվում հին հայերենի, միջին հայերենի և արդի հայերենի ամսանունների միջև։  Միջինհայերենյան գոյավիճակում ամսանունները  հիմնականում վերցված են  եղել Հուլյան տոմարից, որոնք հետագայում անցել են աշխարհաբարին, որոնց մի մասն էլ աշխարհաբարյան ամսանուններից տարբերվում է գրությամբ և արտասանությամբ, մի մասն էլ փոխառություններ է արաբերենից և թուրքերենից։

Արդի  հայերենում գործածական են լատինական (հռոմեական) ամսանունները, քանի որ հայերնը լիովին անցել են Հուլյան տոմարին 18-րդ դարից՝ ամբողջությամբ վերցնելով լատինական ամսանունները։

Հոդվածում ներկայացվում է նաև որոշ տոմարագետների կազմած հայոց տոմարի ամիսների ամսամուտների զուգակցությունը Հուլյան տոմարի հետ, ինչպես նաև տրվում են հայոց ամիսների պարունակած օրերը, որի միջոցով պարզ է դառնում, որ տարբեր դարերում  դրանք իրենց ժամանակային ընդգրկմամբ տարբեր են եղել։

Հեղինակների կենսագրությունները

Լալիկ Խաչատրյան, Խ. Աբովյանի անվան Հայկական Պետական Մանկավարժական Համալսարան

Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի լեզվաբանական հետազոտությունների լաբորատորիայի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Էլ․ հասցե՝ lingualal51@mail.ru

Սիրարփի Դավթյան, Եվրասիա Միջազգային Համալսարան

Եվրասիա միջազգային համալսարանի ուսումնական հարցերի գրասենյակի ղեկավար, Խ. Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի Հայոց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի հայցորդ
Էլ. հասցե՝ sirarpi.davtyan@eiu.am

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2022-12-29

Ինչպես մեջբերել

Խաչատրյան Լ. ., & Դավթյան Ս. . (2022). ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՄՍԱՆՈՒՆՆԵՐԻ ԾԱԳՈՒՄՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ. Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի, 1(1), 87–103. https://doi.org/10.53614/18294952-2022.1-87

Հրատարակում

Բաժին

ԼԵԶՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ