ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ՈՐՊԵՍ ԲԱՌԱՊԱՇԱՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԵԹՈԴ ZOOM ՀԱՎԵԼՎԱԾԻ ՄԻՋՈՑՈՎ (Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի օրինակով)
DOI-:
https://doi.org/10.53614/18294952-2021.2-177Հիմնաբառեր․-:
հաղորդակցության վրա հիմնված ուսուցման մեթոդ, տարատեսակ վարժանքներ, Զում հարթակ,բառապաշար զարգացնելու հմտություններ:Ծանոթագրություն
COVID-19 համավարակի բռնկումը ստիպեց աշխարհին միջոցներ ձեռնարկել դրա տարածումը կանխելու համար՝ փակելով հազարավոր համալսարաններ, դպրոցներ ու հաստատություններ։Այնուամենայնիվ տեխնոլոգիական և մանկավարժական միջոցների առաջխաղացման նորագույն փոփոխությունները բավականին արագ հասանելի և ընդունելի դարձան մանկավարժների համար: Այս համատեքստում անգլերեն լեզվի դասավանդման մեջ առաջնային է դառնում հենց բառապաշարի զարգացմանը խթանող ամենաարդյունավետ մեթոդներից մեկը՝ հաղորդակցման վրա հիմնված մեթոդը, որը համաճարակային պայմաններից ելնելով զանգվածային կիրառություն ստացավ Զում հարթակում։ Տվյալ հոդվածում ուսումանսիրել և համեմատել ենք 2 թիրախային խմբեր․ մեկը հիմնված ավանդական մեթոդի կիրառման վրա, իսկ մյուսը՝ հաղորդակցման։ Քննարկումների և որակական մեթոդից ստավցած արդյունքում պարզել ենք, որ հաղորդակցման վրա հիմնված մոտեցումն ամենաարդյունավետն է և լավագույնս խթանում է անգլերենի բառապաշարի առավել դյուրին յուրացմանը և ամրացմանը, քանի որ այն պարունակում է զանազան ինտերակտիվ վարժանքներ։