ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ ԵՎ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ՝ ՈՐՊԵՍ ԱՆԳԼԵՐԵՆԻ ԲԱՆԱՎՈՐ ԽՈՍՔԻ ԵՎ ՈՒՆԿՆԴՐՄԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ (ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԼՍԱՐԱՆԻ ՕՐԻՆԱԿՈՎ)
DOI-:
https://doi.org/10.53614/18294952-2020.2-134Հիմնաբառեր․-:
անգլերենը որպես օտար լեզու սովորող ուսանողներ, տարատեսակ վարժանքներ, մեթոդներ, ունկնդրման և բանավոր խոսքի հմտություններ:Ծանոթագրություն
Լեզուն այսօր ոչ թե սոսկ հաղորդակցման միջոց է, այլ նաև ծառայում է որպես խոստումնալից աշխատանք ունենալու գրավական։ Ավելին՝ ողջ աշխարհում, այդ թվում նաև Հայաստանում, գործատուները խստագույնս կարևորում են սահուն բանավոր խոսքի հմտությունները։ Այս համատեքստում անգլերեն լեզվի դասավանդման մեջ առաջնային են դառնում հենց բանավոր խոսքի և ունկնդրման հմտությունների զարգացումը ճշգրիտ մոտեցումներով։ Սույն մեթոդական աշխատության մեջ շեշտադրվում են լեզվի հաղորդակցական մոտեցումը և բովանդակության վրա հիմնված ուսումնառությունը։ Այս երկու մոտեցումներով դասավանդումը միանշանակորեն բարձրացնում է լեզվի ուսումնառության արդյունավետությունը, իսկ հետազոտության ընթացքում կատարված վերլուծությունը թույլ է տալիս եզրակացնել, որ նշյալ մոտեցումներով դասավանդումը լավագույնս խթանում է անգլերենի բանավոր խոսքի և ունկնդրման հմտությունների զարգացմանը։