ՁԳՁԳՎՈՂ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄ. ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԴԵՊՔԻ ՇՈՒՐՋ
DOI-:
https://doi.org/10.53614/18294952-2020.1-83Հիմնաբառեր․-:
ձգձգվող հակամարտություն, հակամարտությունների փոխակերպում, Լեռնային Ղարաբաղ, հակամարտության կառավարում, նեո-ֆունկցիոնալիզմ:Ծանոթագրություն
Հետազոտությունը քննում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բնույթը և փորձում մատնանշել հակամարտության լուծման կայուն ուղի՝ հիմնվելով ձգձգվող հակամարտության (ՁՀ) տեսության և հակամարտությունների փոխակերպման գրականության և վերլուծական շրջանակների վրա՝ այդպիսով առաջ բերելով խնդրի պետություն-հասարակություն հարթությունը։ Հաշվի առնելով հակամարտող հասարակությունների վերաբերմունքը՝ այս ուսումնասիրությունը փաստարկում է, որ անգամ եթե անհավանական զարգացումների բերումով կողմերը հասնեն կոնսենսուալ համաձայնության, հասարակություններից մեկը կամ երկուսն էլ խստորեն վիճարկելու են դրա արդյունքը՝ ոչ միայն վնասելով դրա կիրարկումը այլ նաև ռեժիմների դիմացկունությունը։ Այս հետազոտությունը առաջարկում է դիտարկել հակամարտությունների փոխակերպման վրա հիմնած մոտեցում և առաջ է քաշում Սարսանգի ջրամբարի կառավարումը ներառող առաջարկություն։