ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՐՈՇ ԴՐՎԱԳՆԵՐ. 1988-1992 ԹԹ. ՍՈՒՄԳԱՅԻԹԻ, ԲԱՔՎԻ ԵՎ ՄԱՐԱՂԱՅԻ ԴԵՊՔԵՐԻ ՆՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
DOI-:
https://doi.org/10.53614/18294952-2024.2-74Հիմնաբառեր․-:
ղարաբաղյան հակամարտություն, սումգայիթյան ջարդեր, Բաքու, Մարաղա, «Վերակառուցում», արցախահայություն, հակահայ քաղաքականություն, խորհրդային իշխանություններ, ազգերի ինքնորոշման իրավունք։Ծանոթագրություն
Ադրբեջանի հակահայ քաղաքականությունը 1988-1991 թվականներին բնորոշվում էր ընդգծված ազգայնականությամբ, ազգային հակամարտություններով և բռնարարքներով, որոնք հատկապես ուժգնացել էին Ղարաբաղյան հակամարտության ֆոնին: Այս տարիների ընթացքում Ադրբեջանի իշխանությունները և հասարակությունը սարսափելիորեն թշնամացել էին հայերի դեմ, որոնց արդյունքում և ԽՍՀՄ բարձրագույն իշխանությունների թողտվությամբ էլ տեղի էին ունեցել բազմաթիվ բռնություններ: Բաքվի հակահայ քաղաքականությունը կարելի է բաժանել մի քանի հիմնական փուլերի, որոնցից հատկապես կարևոր են 1988թ. սեպտեմբերի վերջին սկսված զանգվածային անկարգությունները, որոնք դարձան առիթ հայերի զանգվածային ջարդերի համար՝ ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Լեռնային Ղարաբաղում։ 1988թ. փետրվարին սկսվեցին առաջին ցույցերը Երևանում և Ստեփանակերտում՝ կապված Լեռնային Ղարաբաղի հարցի հետ, որտեղ հայերը պահանջում էին ինքնորոշման իրավունք։ Սա սաստկացրեց ադրբեջանական ազգայնական դրսևորումները, որի արդյունքը դարձավ հայերի նկատմամբ ատելությունը։ Անկարգությունները սկսվեցին 1988 թվականի փետրվարին Սումգայիթում (Ադրբեջան)՝ հայերի նկատմամբ տեղի ունեցած սարսափելի ջարդերի տեսքով, ապա շարունակվեցին Բաքվում, Կիրովաբադում, Մարաղայում և այլուր։ Մինչ օրս Սումգայիթի և այլ վայրերում հայերի նկատմամբ ցեղասպան քաղաքականություն իրականացրած Բաքվի գործողությունները չեն ստացել համապատասխան միջազգային գնահատական: Սույն գիտական հոդվածը իր եզրահանգումներով հանդերձ կարող է գործնական նշանակություն ունենալ հայագիտության, դիվանագիտության և միջազգային հարաբերություններով, մասնավորապես խնդրո առարկա հիմնահարցով հետաքրքրված հետազոտողների, ինչպես նաև ընթերցողների լայն շրջանակի համար:
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Ինչպես մեջբերել
Հրատարակում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2024 Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի

Այս աշխատանքը արտոնագրված է որպես Creative Commons Attribution-NonCommercial-NoDerivatives 4.0 International License.