ՌՈՒՍ-ԻՐԱՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ԱՐԴՒ ՓՈՒԼՈԻՄ
Հիմնաբառեր․-:
Ռուսաստան, Իրան, Հարավային Կովկաս, անվտանգություն, Կասպյան տարածաշրջան, տրանսպորտային և էներգետիկ ուղիներ, միջուկային խնդիր, հակամարտություն:Ծանոթագրություն
Հոդվածում դիտարկվում են Ռուսաստանի և Իրանի համագործակցության հիմնախնդիրները Հարավային Կովկասում: Չնայած նրան, որ երկու երկրները պատմականորեն մրցակիցներ են համարվել, պատերազմներ վարել տարածաշրջանում ազդեցությունը տարածելու համար, սակայն իրողությունների դասավորությունը ներկայումս մղում է նրանց համագործակցության: Վերջին տասնամյակում ռուս-իրանական հարաբերություններն աչքի չեն ընկնում զարգացման կայուն դինամիկայով և հիմնված են մարտավարական շահերի վրա: Նման շահերի առկայությունը հակասությունները երկրորդային պլան է մղում և կենտրոնացնում ուշադրությունը համատեղ նպատակների վրա, սակայն ապագայում հարաբերություններում կանխատեսելի են մրցակցային տարրերի ավելացում, որը հատկապես կդրսևորովի նավթագազային շուկայում դիրքավորվելու ժամանակ: Լինելով տարածաշրջանի ամենաազդեցիկ պետություններից՝ Իրանն ու Ռուսաստանը կարող են նպաստել Հարավային Կովկասի անվտանգության ապահովմանը և հանդես գալ որպես առկա հակամարտությունների կարգավորման երաշխավորներ: