ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՆ ՄԱՐԿ ԼԵՎԻԻ «ՊԱՐՈՆ ԴԱԼԴՐԻԻ ԱՆՍՈՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ» ՎԵՊՈՒՄ
Բանալի բառեր-:
ֆրանսիական ժամանակակից գրականություն, ֆրանսիացի գրողներ, Մարկ Լևի, հայոց ցեղասպանություն:Ամփոփում
Հոդվածը նվիրված է ֆրանսիացի նշանավոր գրող Մարկ Լևիի ստեղծագործական ուղուն, և մասնավորապես, նրա «Պարոն Դալդրիի անսովոր ճանապարհորդությունը» վեպին, որը գաղտնիքներով ու բացահայտումներով լի մի սիրո պատմություն է: Վեպի հերոսուհին՝ Ալիսը, երկարատև ճանապարհորդություն է կատարում Թուրքիայում, որտեղ հանդիպում է իր կյանքի տղամարդուն և բացահայտում իր կյանքի իրական պատմությունը. որ իր իսկական անունն Անուշ է, որ ինքը հայի զավակ է և որ իր ծնողները ցեղասպանության զոհեր են:
Հոդվածում ներկայացվում է Մարկ Լևիի աշխարհընկալումը, համոզմունքը՝ գրողի պատասխանատվության և համամարդկային արժեքները պահպանելու կարևորության մասին, նրա վերաբերմունքն ամեն տեսակ բռնությունների և ցեղասպանությունների նկատմամբ:

