ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՄԲ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄԱՐԴՈՒ ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ԿՅԱՆՔԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԻՐԱՎԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԸ
DOI-:
https://doi.org/10.53614/18294952-2020.1-10Հիմնաբառեր․-:
արժանապատիվ կյանք, սոցիալական, պարտականություն, հնարավորություններ, իրավական, սահմանադրություն։Ծանոթագրություն
Հոդվածը նվիրված է «մարդու արժանապատիվ կյանք»-ի հասկացության՝ որպես սոցիալական պետության հիմնական նպատակներից մեկի, վերլուծությանը։ Հետազոտության ընթացքում հաշվի են առնվել վերջին տասնամյակում ազգային և միջազգային մակարդակներում տեղի ունեցող զարգացումները, որոնք նոր մոտեցումներ ու պահանջներ են առաջադրում սոցիալական պետություններին՝ հատկապես շեշտադրելով մարդկության կայուն զարգացման կարևորությունը։ Հեղինակները «մարդու արժանապատիվ կյանք» եզրույթի վերաբերյալ մոտեցումներն ու սահմանադրական հայեցակարգավորման խնդիրներն ուսումնասիրել են՝ հիմնվելով մասնագիտական գրականությունում առկա տեսակետների իրավահամեմատական վերլուծությունների, ինչպես նաև մարդակենտրոն սահմանադրության, բոլորի և յուրաքանչյուրի իրավունքների իրականացման, հավասար հնարավորությունների ու մեկնարկային պայմանների ապահովման, ոչ ոքի չանտեսելու պահանջների վրա։ Հոդվածում ներկայացվել են նաև նշված խնդիրների լուծման հնարավոր ուղիները: