ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
DOI-:
https://doi.org/10.53614/18294952-2023.1-45Հիմնաբառեր․-:
օպերատիվ-հետախուզական գործունեության արդյունք, քրեական վարույթ, քրեադատավարական իրավական նորմեր, նախաքննության մարմին, օպերատիվ տեղեկատվություն։Ծանոթագրություն
Սույն հոդվածը նվիրված է օպերատիվ-հետախուզական գործունեության (այսուհետ՝ ՕՀԳ) արդյունքների դերի և նշանակության, դրա կիրառման հնարավորությունների և ուղղությունների սահմանմանն ու վերլուծությանը: Ուսումնասիրելով քննարկվող հարցի վերաբերյալ մասնագիտական գրականությունում առկա մոտեցումները, ինչպես նաև եզրակացնելով, որ ՕՀԳ արդյունքների օգտագործման հիմնական ուղղությունները բխում են օպերատիվ-հետախուզական գործունեության նպատակներից և խնդիրներից և հիմնված են այդ գործունեության սկզբունքների վրա, սույն հոդվածով առաջարկվում է ՕՀԳ արդյունքների օգտագործման հիմնական ոլորտների դասակարգման համապարփակ և տրամաբանական տարբերակ, որը թեև սպառիչ չէ, բայցևայնպես բխում է օրենքի պահանջներից և ունի գործնական նշանակություն։
Ելնելով ՕՀԳ արդյունքների օգտագործման հետ կապված օրենսդրական նորմերի վերլուծության արդյունքներից՝ կարող ենք եզրակացնել, որ այդ արդյունքների օգտագործման արդյունավետության բարձրացման կարևոր ուղղություն պետք է համարել օպերատիվ տեղեկատվության հավաքագրումը, համակարգումը և վերլուծությունը, այլ կերպ ասած՝ օպերատիվ տեղեկատվական բազայի ստեղծումը։
Վերջիններիս հնարավորությունները հավասարապես կարող են օգտագործվել ինչպես հանցագործությունների բացահայտման, այնպես էլ դրանց կանխման, վերացման ու բացահայտման գործընթացներում, ինչպես նաև ՕՀԳ իրականացնող մարմինների առջև ծառացած այլ խնդիրների լուծման համար։
Ամփոփելով՝ կատարվել է հետևյալ եզրահանգումը, որ օպերատիվ-հետախուզական գործունեության արդյունքների օգտագործման ուղղությունները, դրանց օգնությամբ լուծված խնդիրները բազմազան են և բխում են օպերատիվ-հետախուզական գործունեության ընդհանուր նպատակներից և քրեական դատավարությունից։