ՍԻՄՎՈԼԸ ՏԱՐԱԾԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍԱՆԿՅՈՒՆԻՑ
DOI-:
https://doi.org/10.53614/18294952-2020.2-95Հիմնաբառեր․-:
սիմվոլ, նշան, նշանակություն, նշանային ձև, դենոտատ, դեսիգնատ, հետմոդեռնիզմ։Ծանոթագրություն
Փիլիսոփայության մուտքը հետմոդեռնիզմի շրջան հաստատում է սիմվոլի փիլիսոփայական զարգացման նոր ուղիներ, ինչը ենթադրում է սիմվոլ հասկացության վերլուծության և նորովի իմաստավորման անհրաժեշտություն: Սույն հետազոտության նպատակն է մոտենալ սիմվոլ փիլիսոփայական հասկացության սահմանման խնդրի լուծմանը. սիմվոլ հասկացության բովանդակությունը հստակեցնել՝ քննարկելով դրա տարածական առանձնահատկությունները: Նաև՝ առաջնորդվելով սիմվոլի՝ փիլիսոփայության պատմության հոլովույթում ձևավորված հայեցակարգերով, ներկայացնել սիմվոլի այն առանձնահատկություննները, որոնք պայմանավորված են փիլիսոփայության շրջանակներում հետմոդեռնիզմի հարացույցի արմատավորմամբ: Հարկ է ընդգծել, որ նշյալ հասկացության սահմանման խնդիրը ոչ թե վերջնական սահմանում փնտրել և գտնելն է, այլ՝ սիմվոլի կառուցվածքը հասկանալը, դրա ընդհանրական բնույթը և գործառնական նշանակությունը բացահայտելը: