ՔԱՂԱՔԸ ԵՎ ԱՐԴԻԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ «ԽՈՒՄՀԱՐ» ՎԻՊԱԿՈՒՄ

Авторы

  • Արթուր Միրզոյան Երևանի պետական համալսարան

DOI-:

https://doi.org/10.53614/18294952-2022.1-154

Հիմնաբառեր․-:

արդիականություն, Հրանտ Մաթևոսյան, քաղաքագրություն, գերիշխանություն, խորհրդային գրականություն, դիմադրական հայացք, «Խումհար», մարմին:

Ծանոթագրություն

Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործության առաջին իսկ վերլուծություններից ավանդաբար կարևորվում են գյուղի և գյուղական կյանքի պատկերումները, մինչդեռ քաղաքը, որը կենտրոնական նշանակություն ունի մաթևոսյանական արձակն իր ամբողջությամբ հասկանալու համար, կոնցեպտուալ մակարդակի վրա քննության չի առնվել։ Հոդվածի նպատակն է քննել քաղաքի պատկերումը «Խումհար» վիպակում՝ դիտարկելով այն արդիականացման գործընթացների հետ հարաբերության մեջ։ Վիպակը քննվում է Մաթևոսյանի ստեղծագործության և իր ստեղծման ժամանակի լայն համատեքստերում․ փորձ է արվում համակողմանիորեն անդրադառնալ արդիականության ուսումնասիրության տեսանկյունից այնպիսի կենտրոնական հասկացությունների արտացոլմանը, ինչպիսիք են կայսերական գերիշխանությունը, օտարի փորձառությունը և մարմնի մշակույթը։ Առաջարկվում են վիպակի նոր մեկնություններ՝ դիմադրական հայացքի, ազգային փոխաբերության դիտանկյուններից։

Հեղինակի կենսագրությունը

Արթուր Միրզոյան, Երևանի պետական համալսարան

Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետի մագիստրանտ

Էլ․ հասցե՝ mirzoianarthur@gmail.com

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2022-06-27

Ինչպես մեջբերել

Միրզոյան Ա. . (2022). ՔԱՂԱՔԸ ԵՎ ԱՐԴԻԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ «ԽՈՒՄՀԱՐ» ՎԻՊԱԿՈՒՄ. Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի, 1(1), 154–167. https://doi.org/10.53614/18294952-2022.1-154

Հրատարակում

Բաժին

ԼԵԶՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ