1915Թ. ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԴՐԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
DOI-:
https://doi.org/10.53614/18294952-2019.1-104Հիմնաբառեր․-:
իրադարձություն, իրադրային վերլուծություն, բարդ իրադարձություն, պատճառականություն, բայական տարրաբաշխում, ԱՄՆ խուսանավող քաղաքական խոսույթ։Ծանոթագրություն
Ամերիկայի Միացյալ Նահանգները, զբաղեցնելով առաջնային դիրք պետությունների քաղաքական դիրքորոշումերում, քաղաքական ու պաշտոնական տարբեր փաստաթղթերով և ուղերձներով բազմիցս անդրադարձել ու անդրադառնում է ցեղասպանության իրադարձություններին: 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ ամերիկյան քաղաքական խոսույթում ներկայացված հայտարարությունների տողատակերում թաքնված իմաստների գիտական բացահայտումը և դրանց իմաստաբանական ուսումասիրությունը առաջին անգամ ներկայացվում է իրադարձությունների իմաստաբանության լույսի ներքո: Սույն հոդվածը փորձ է անում ներկայացնել 1915 թ. իրադարձությունների արտապատկերումը քաղաքական խոսույթում իրադրային վերլուծության համատեքստում: Հոդվածում քննվում է բարդ իրադարձություն հասկացությունը՝ որպես վերլուծության մեխանիզմ և փորձ, է արվում լավագույնս ներկայացնել իրադարձությունների խորքային կաղապարումը և պատճառական բայերի իրադրային տարրաբաշխումը: Հոդվածը միտված է հընթացս ներկայացնելու ԱՄՆ քաղաքական խոսույթը՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ պաշտոնական պաշտոնական հայտարարությունների և ամենամյա ապրիլքսանչորսյան նախագահական ուղերձների խոսույթային կաղապարման համատեքստում: