ՀԱՄԱԽԱՌՆ ՆԵՐՔԻՆ ԽՆԱՅՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՎՐԱ ՄԱԿՐՈՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՆՆԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

Авторы

  • Գագիկ Վարդանյան Անկախ փորձագետ
  • Դավիթ Վարդանյան «ՖԻԼԻՊ ՄՈՐՐԻՍ ԱՐՄԵՆԻԱ» ՍՊԸ

DOI-:

https://doi.org/10.53614/18294952-2021.2-92

Հիմնաբառեր․-:

համախառն ներքին խնայողություններ, մեկ շնչի հաշվով ՀՆԱ, իրա¬կան տոկոսադրույք, ավանդների տոկոսադրույք, գնաճ, ստացված անձնական տրանս¬ֆերտներ, տարիքային կախվածության գործակից, փողի զանգված (M2), օտար¬երկրյա ուղղակի ներդրումներ:

Ծանոթագրություն

Հայաստանի Հանրապետությունում, 1990-ականներից մինչև 2003 թվականը, հա­մա­խառն ներքին խնայողությունների մա­կար­­դակը եղել է բացասական, սակայն վերջին երկու տասնամյակների ընթացքում այն ​​դարձել է դրական, ինչը, այդուհանդերձ, չի հան­գեց­րել խնայողությունների և ներդրումների միջև ռեսուրսային ճեղքվածքի նվազելուն: Սույն հետազոտության մեջ ուսումնասիրվում են համախառն ներքին խնայողությունների մակարդակի վրա ազդող գործոն­ները՝ օգտագործելով 1993-2020 թվականների երկրոր­դային տարեկան տվյալները, որոնք ստացվել են Համաշխար­հային բանկի տվյալների բա­զա­յից: Ուսումնասիրվել է մակրոտնտեսական գործոնների վեց խումբ՝ ֆինան­սա­կան հա­մա­կար­գի խորություն, դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքա­կանություն, եկա­­մուտների վրա ազդող գործոններ, ար­տաքին և ժողովրդագրական գործոններ: Օգ­տագործվել է ARDL մոդելը՝ ազգային խնայո­ղու­թյուն­ների երկարաժամկետ և կարճա­ժամ­կետ որոշիչ գործոնները գնահատելու համար: Հե­տազոտության արդյունքները ցույց են տվել, որ մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն, օտարերկրյա ուղղակի ներդրումները, գնաճը, ստաց­ված անձնական տրանս­ֆերտները և իրական տո­կոսադրույքները դրական են ազ­դում համախառն ներքին խնայողությունների վրա, մինչ­դեռ լայն փողերը (M2), տարիքից կախ­ված գործակիցը, մաս­նավոր հատվածի ներքին վար­կավորոմը և ավանդների տոկո­սադրույքը՝ բացասա­բար՝ ազդելով երկրի ազգային խնա­յողությունների վրա։ Արդյունքների հիման վրա առաջարկվում է, որպեսզի Կա­ռա­վա­րութ­յունը և Կենտրոնական բանկը քաղա­քականության ռազմա­վարությունները հարմարեցնեն նոր իրողություններին՝ կապված ՕՈՒՆ-երի համաշխարհային հոսքերի խիստ անկման հետևանքով զարգացող երկրնե­րում տևական ժամանակ նոր արդյունաբերական և ենթա­կառուցվածքային նախագծերի իրա­կանացման անորոշությունների հետ, ինչն էլ ներքին ներդրումների ֆինանսավորման համար գերակա է դարձնում ներքին խնայողութ­յունները:

Հեղինակների կենսագրությունները

Գագիկ Վարդանյան, Անկախ փորձագետ

Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր

gagik.v@yahoo.com

Դավիթ Վարդանյան, «ՖԻԼԻՊ ՄՈՐՐԻՍ ԱՐՄԵՆԻԱ» ՍՊԸ

«ՖԻԼԻՊ ՄՈՐՐԻՍ ԱՐՄԵՆԻԱ» ՍՊԸ-ի Հաճախորդների սպասարկման թիմի ղեկավար, ՀՊՏՀ ֆինանսների ամբիոնի ասպիրանտ

vardanyandg@gmail.com

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2021-12-29

Ինչպես մեջբերել

Վարդանյան Գ. ., & Վարդանյան Դ. . . (2021). ՀԱՄԱԽԱՌՆ ՆԵՐՔԻՆ ԽՆԱՅՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՎՐԱ ՄԱԿՐՈՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՆՆԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ. Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի, 2(2), 92–112. https://doi.org/10.53614/18294952-2021.2-92

Հրատարակում

Բաժին

ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ