ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՈՐՈՇ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐ
DOI-:
https://doi.org/10.53614/18294952-2022.2-39Ծանոթագրություն
Հոդվածում ներկայացվում են տեխնոլոգիական միտումների ազդեցությամբ, համաշխարհային ռազմական մեքենայի վերափոխումները, որոնք հանգեցրել են մարտադաշտի բազմակողմանի փոփոխություններին: Այդ համատեքստում քննարկվում են ՀՀ պաշտպանական արդյունաբերության խնդիրները՝ կապված ռազմական տեխնոլոգիաների բնագավառում համաշխարհային միտումներին համահունչ վերափոխումների իրականացման ուղղությունների և կառուցակարգի հետ: Նկատի ունենալով, որ Հայաստանը ներկայում չի կարող զարգացնել ռազմական արտադրության ամբողջական ոլորտային կառուցվածքը, քանի որ այդպիսին կարող են ունենալ այն պետությունները, որոնք օժտված են նշանակալի տնտեսական և ռազմատնտեսական ներուժով, գիտության, տեխնիկայի զարգացման բարձր մակարդակով, բարձր որակավորմամբ գիտական կադրերով ևաշխատանքային ռեսուրսներով, առաջարկվում է ռազմական արտադրության սահմանափակ ոլորտային կառուցվածքի շրջանակներում իրականացնել ռազմական բնագավառում տեխնոլոգիական համաշխարհային միտումներին համահունչ առավելագույն հնարավոր և պակաս ծախսատար վերափոխումներ, որոնց իրականացմամբ կապահովվեն սեփական պաշտպանական կարիքները որոշ առաջավոր սպառազինությունների մասով, ինչպես նաև կնպաստեն տնտեսության քաղաքացիական հատվածի զարգացմանը, երկրի արտահանման ներուժի մեծացմանը: Տեխնոլոգիական համաշխարհային միտումների առաջացրած մարտահրավերներին երկրի
պատրաստականության բարձրացման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ հիմնավորվում է համալսարաններում,
հետազոտական հաստատություններում տեխնոլոգիական հարթակների ստեղծումը և այդ նպատակով պաշտպանական
բյուջեում հետազոտությունների և մշակումների համար միջոցներ նախատեսելը: Տեխնոլոգիական հարթակների զարգացման
համար կարևորվում է կորպորատիվ, ակադեմիական և պետական հատվածների արդյունավետ գործակցությունը: