ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՄԲ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՐԱՆՏԻՆԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ ՎԱՐՉԱԿԱՆ ՀԱՐԿԱԴՐԱՆՔԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԻ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ՈՐՈՇ ՀԱՐՑԵՐ
DOI-:
https://doi.org/10.53614/18294952-2021.2-35Հիմնաբառեր․-:
վարչական հարկադրանք, վարչական իրավախախտում, կորոնավիրուսային հիվանդություն, կարանտին, իրավական հիմքեր:Ծանոթագրություն
Իրավակիրառական պրակտիկայի ուսումնասիրության արդյունքում մեր կողմից ի հայտ բերվեցին կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված արտակարգ դրության և կարանտինի պայմաններում սահմանված սահմանափակումների խախտումների դեմ պայքարում վարչական հարկադրանքի միջոցների իրագործումը բարդացնող, իրագործմանը խոչընդոտող կամ սխալ կիրառման հիմք հանդիսացող իրավական բնույթի մի շարք գործոններ: Սույն հոդվածում անդրադարձ է կատարվում վերը նշված գործոնների բնութագրին և դրանց չեզոքացման՝ մեր կողմից առաջարկվող միջոցներին: Հետազոտության արդիականությունը պայմանավորված է կորոնավիրուսային հիվանդության շարունակական տարածման պայմաններում համապատասխան վարչարարության իրականացմանը խոչընդոտող իրավական բնույթի գործոնների առկայությամբ և դրանց չեզոքացման անհրաժեշտությամբ: Հետազոտության նորույթը պայմանավորված է հիմնախնդրին վերաբերող այլ ուսումնասիրությունների բացակայությամբ: