ԹՄՐԱՀԱՆՑԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԲԱՆԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՐՑԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ
DOI-:
https://doi.org/10.53614/18294952-2023.2-8Հիմնաբառեր․-:
թմրահանցավորություն, քրեաբանական բնութագիր, լատենտայնություն, պատճառական համալիր, կանխարգելում:Ծանոթագրություն
Հայաստանի Հանրապետությունում թմրանյութերի հետ կապված հանցագործությունների ձևավորված միտումները և ստեղծված իրավիճակը ներքին մեծ սպառնալիք են ոչ միայն երկրի սոցիալական կյանքի, այլև ազգային անվտանգության համար: Հոդվածում քննարկվում է թմրանյութերի հետ կապված հանցագործությունների և դրանց հակազդման հիմնախնդիրը, որի արդիականությունը պայմանավորված է՝ ա) վերջին տարիներին այս տեսակի հանցագործությունների աննախադեպ գրեթե կրկնակի աճով (1.78 անգամ), բ) ստեղծված իրավիճակի պատճառահետևանքային կապերի բացահայտման կարևորությամբ, գ) թմրհանցագործության հակազդման արդյունավետ կանխարգելման միջոցների մշակման համար քրեաբանական հետազոտության իրականացման, հիմնախնդրի լուծմանը միտված տեսամեթոդաբանական հենքի ստեղծման անհրաժեշտությամբ:
2017-2022 թթ. պաշտոնական վիճակագրական և անցկացված հարցումներով հավաքագրված տվյալների հիման վրա կատարված իրավիճակի համակողմանի վերլուծությամբ՝ ուսումնասիրվել են թմրահանցագործություններին նպաստող քրեածին, այդ թվում՝ լատենտային, գործոնները, բացահայտվել է ընդհանուր հանցագործությունների միտումների և թմրահանցագործությունների փոխկապվածությունը, առաջարկվել է հակազդման միջոցների շրջանակ: