«CLASSROOM ACTION RESEARCH» ՄՈՏԵՑՈՒՄԸ ՈՐՊԵՍ ԴԱՍԱՎԱՆԴՈՂԻՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔ
DOI-:
https://doi.org/10.53614/18294952-2021.1-134Հիմնաբառեր․-:
դասավանդող, հետազոտող, գործունեություն, արդյունավետություն, մասնագիտական զարգացում, շարունակական կրթությունԾանոթագրություն
Սույն հոդվածում քննում ենք դասավանդողի և դասի արդյունավետությանը վերաբերող որոշ հարցեր, որոնք հընթացս հրամայական են մանկավարժության և դասավանդման մեթոդիկայի ծրագրերի արդիականացման և մասնագիտական զարգացման համար: Վերջին ժամանակներում այսպես կոչված Classroom Action Research («դասարանային գործունեության հետազոտություն») մոտեցումը դասավանդման մասնագետների շրջանակներում դարձել է արդիական ուսումնասիրությունների առարկա դասընթացի և դասավանդման որակի բարելավման համատեքստում։ Այն հանդիսանում է մասնագիտական զարգացման մի մոտեցում, ըստ որի մասնագետները քննում են իրենց իսկ գործունեության տվյալները և փորձում գտնել բարելավման ուղիներ: Այս մոտեցումն արդեն կիրառվում է գրեթե ողջ աշխարհում, սակայն հայկական իրականության մեջ այն դեռևս նորույթ է, և նմանատիպ հետազոտությամբ ուսումնասիրությունները համընդհանուր բնույթ չեն կրում: Մեր նպատակն է ներկայացնել այս մեթոդի արդյունավետությունը և կիրառության անհրաժեշտությունը դասավանդողների մասնագիտական զարգացման համատեքստում: Ըստ այսմ, մեթոդի անհրաժեշտությունը ներկայացված է «ԷՍՕԱՅԻ» անգլերենի միջազգային դպրոցի դասավանդողի փորձի օրինակով։