ԷԹՆՈՍԸ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Բանալի բառեր-:
էթնոս, էթնոհոգելեզվբանություն, ազգային գիտակցություն, ազգային լեզու, ազգային մշակույթ, ազգային դեր:Ամփոփում
Ազգային լեզուն էթնոսի կամ ազգի կազմավորման ամենակարևոր տարրերից է, ինչպես նաև վերջիններիս հետագա գոյության գրավականը: Կատարված հարցման արդյունքում հաստատվեց այն փաստը, որ անհրաժեշտ է հաշվի առնել ոչ միայն օբյեկտիվ իրականության տվյալները, այլ նաև հոգելեզվաբանական սուբյեկտիվ տվյալներ: Էթնոհոգելեզվաբանության գլխավոր խնդիրներից մեկը համարվում է լեզվի և մտածողության փոխհարաբերությունների խնդիրը, կամ, այլ կերպ ասած, լեզուների ազդեցությունը լեզվակիրների ճանաչողական գործունեության վրա: Էթնոհոգելեզվաբանությունը փորձում է ուսումնասիրել լեզվի արտադրմնան և ընկալման մեխանիզմի դիտարկվող ձևերը, որոնք միշտ իրականացվում են ազգային լեզվում և ազգային մշակույթում:

