ՄԱՐԴ – ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԻԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ Ջ. ԼՈՆԴՈՆԻ ՆԵՈՌՈՄԱՆՏԻԿԱԿԱՆ ՎԵՊԵՐՈՒՄ
DOI-:
https://doi.org/10.53614/18294952-2024.1-188Հիմնաբառեր․-:
քաղաքակրթություն, բնություն, նեոռոմանտիզմ, հումանիզմ, ապամարդկայնացում։Ծանոթագրություն
Ջեք Լոնդոնի արձակն իր ողջ բարդությամբ, բազմաչափությամբ կենտրոնանալով մարդու, բնության և քաղաքակրթության փոխհարաբերությունների խնդրի վրա՝ ստացել է բազմաթիվ գնահատականներ ինչպես ամերիկյան, այնպես էլ այլ գրական քննադատությունների ողմից։ Այդուհանդերձ, ամերիկացի գրողի ստեղծագործության միայն արդի լուսաբանությունն է, որ հեղինակի երկերում բացահայտել է նոր՝ նեոռոմանտիզմի գեղագիտության ձևավորման ակունքները՝ հնարավորություն ընձեռելով Լոնդոնի վեպերն ու պատմվածքները քննել նեոռոմանտիկ գրականության տեսանկյունից, որով էլ որոշարկվում է հոդվածի նորույթն ու արդիականությունը:
Հոդվածի նպատակն է վեր հանել քաղաքակրթության ազդեցությունը մարդու ինքնության ձևավորման վրա, բացահայտել քաղաքակրթության անքննադատ զարգացման կործանարար հետևանքները ժամանակակից աշխարհում և գտնել փրկության հնարավոր ելքերը՝ հիմք ընդունելով Ջ.Լոնդոնի տեսակետներն ու կանխատեսումները սույն թեմայի վերաբերյալ, ինչպես նաև Ջեք Լոնդոնի արձակը տեղադրել ամերիկյան նեոռոմանտիզմի համատեքստում՝ ուշադրության արժանացնելով նեոռոմանտիկ գրականության գեղագիտական արժեքների առկայությունը հեղինակի երկերում:
Արդ, հոդվածում քննության են առնվել Ջեք Լոնդոնի երկերում մարդ-բնություն և մարդ-քաղաքակրթություն փոխհարաբերությունների արդյունքում ծագած խնդիրներին նորովի մոտեցման ուղիները, որոնց առկայությունն ապահովում է գրողի գեղարվեստական աշխարհի ինքնատիպությունը՝ կապված ԱՄՆ գրականության հիմնական ուղղությունների զարգացման հետ։