ՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԻՐԱՎԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ․ ՏԵՍԱԿԱՆ – ԻՐԱՎԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Авторы

  • Աշոտ Խաչատրյան Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր
  • Միլենա Ղազարյան Հայաստանում Եվրոպական համալսարան

DOI-:

https://doi.org/10.53614/18294952-2024.1-8

Հիմնաբառեր․-:

իրավական ապահովման օբյեկտ, պետության տարածքային ամբողջականություն, սահմանադրաիրավական երաշխիք, տարածքային ամբողջականության ապահովման սահմանադրաիրավական երաշխիք, իրավական ապահովման օբյեկտի գործառույթ:

Ծանոթագրություն

Սույն հոդվածը անդրադառնում է սահմանադրական իրավունքի տեսության կարևորագույն հիմնախնդիրներից մեկի՝  պետության տարածքային ամբողջականության ապահովման սահմանադրաիրավական երաշխիքների տեսական-իրավական հիմնախնդիրների հետազոտությանը։

Հոդվածում  բացահայտվում  է  ժամանակակից իրավագիտության մեջ «պետության տարածքային ամբողջականություն» եզրույթի,  ինչպես  նաև տարածքային ամբողջականության ապահովման սահմանադրաիրավական ժամանակակից երաշխիքների  համակարգի   էությունն   ու   դրսևորման   առանձնահատկությունները: Թեմայի ուսումնասիրության նպատակն է՝ հիմք ընդունելով կատարված հետազոտության առանձնահատկությունները և ստացված  արդյունքները, տարածքային ամբողջականության ապահովման սահմանադրաիրավական ժամանակակից երաշխիքների  վերաբերյալ   իրավագետների տեսական-իրավական հայացքների ու ուսմունքների շրջանակում դոկտրինալ   մոտեցումները, տարածքային ամբողջականության ապահովման երաշխիքների սահմանադրաիրավական բովանդակության դրսևորման առանձնահատկությունները Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգավորումների համատեքստում։

 Առանձնակի ուշադրության են արժանացնել «պետության տարածքային ամբողջականություն» սահմանադրական սկզբունքի համատեքստում սահմանադրաիրավական առանձին երաշխիքներին առնչվող հիմնախնդիրները: Ուսումնասիրության արդյունքները հնարավորություն կընձեռնեն առավել մանրամասն պատկերացում կազմել «պետության տարածքային ամբողջականություն» սկզբունքի սահմանադրական ամրագրման  ժամանակակից հիմնախնդիրների վերաբերյալ,  ինչի  արդյունքում  կկարողանանք  կատարելագործել ՀՀ օրենսդրությունը:

Հեղինակների կենսագրությունները

Աշոտ Խաչատրյան, Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր

Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր

Միլենա Ղազարյան, Հայաստանում Եվրոպական համալսարան

Հայաստանում Եվրոպական համալսարանի հայցորդ

Էլ. հասցե՝ a.khachatryan@inbox.ru

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2024-06-30

Ինչպես մեջբերել

Խաչատրյան Ա. ., & Ղազարյան Մ. . (2024). ՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԻՐԱՎԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ․ ՏԵՍԱԿԱՆ – ԻՐԱՎԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ . Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի, (1), 8–23. https://doi.org/10.53614/18294952-2024.1-8

Հրատարակում

Բաժին

ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ