ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԻՐԱՎԱԿԱՆ ԲՆՈՒՅԹՆ ՈՒ ԿԱՊԸ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՀԵՏ. ՏԵՍԱԿԱՆ-ԻՐԱՎԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Авторы

  • Հասմիկ Հակոբյան Երևանի պետական համալսարան

Հիմնաբառեր․-:

սեփականություն, սեփականության իրավունք, կոռուպցիա, սահմանադրաիրավական, կոռուպցիայի դեմ պայքար, սեփականության իրավունքի սահմանափակում:

Ծանոթագրություն

Սույն ուսումնասիրության շրջանակներում քննարկման առարկա է դարձվել սեփականության իրավունքի և կոռուպցիայի կապն ու դրանց սահմանադրաիրավական նշանակությունը: Նշյալ հիմնահարցերի համատեքստում դիտարկվել են ինչպես սեփականության իրավունքի սահմանադրաիրավական բնույթն ու այդ հարցի առնչությամբ առկա տեսական մոտեցումները, այնպես էլ կոռուպցիայի՝ որպես պետականության հիմքերը կազմալուծող երևույթի բնույթն ու դրա դեմ պայքարի սահմանադրաիրավական ասպեկտները:

Կարևորելով համալիր ուսումնասիրության իրականացման անհրաժեշտությունը՝ աշխատանքում ներկայացվել են սեփականության իրավունքի բնույթի վերաբերյալ տեսական տարբեր մոտեցումներ՝ չսահմանափակվելով սեփականության միայն սահմանադրաիրավական բնույթը մատնանշող տեսակետներով: Միևնույն ժամանակ ներկայացված տեսակետների համալիր վերլուծության արդյունքում ձևավորվել է այն մոտեցումը, որ սեփականության իրավունքն ունի սահմանադրաիրավական բնույթ, այն անմիջականորեն փոխկապակցված է կոռուպցիայի հետ, ուստի այս երկու իրողությունների բնույթով պայմանավորված հարկ է ինչպես
սեփականության իրավունքն, այնպես էլ դրա սահմանափակումն ու այդ համատեքստում կոռուպցիայի դեմ պայքարը դիտարկել
նախ սահմանադրաիրավական համատեքստում:

Հեղինակի կենսագրությունը

Հասմիկ Հակոբյան, Երևանի պետական համալսարան

Երևանի պետական համալսարանի սահմանադրական իրավունքի ամբիոնի հայցորդ, ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնի ռազմավարական վերլուծությունների և վերահսկողության բաժնի մասնագետ
Էլ. հասցե՝ hasmikhakobyanm95@gmail.com

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2024-12-30

Ինչպես մեջբերել

Հակոբյան Հ. . (2024). ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԻՐԱՎԱԿԱՆ ԲՆՈՒՅԹՆ ՈՒ ԿԱՊԸ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՀԵՏ. ՏԵՍԱԿԱՆ-ԻՐԱՎԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ. Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի, (2), 49–61. Retrieved from https://banber.eiu.am/index.php/banber/article/view/303

Հրատարակում

Բաժին

ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ