ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՆՈՐՄԵՐԻ ԿԻՐԱՌԵԼԻՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ. ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Авторы

  • Գևորգ Ավետիսյան Հայ-Ռուսական համալսարան

DOI-:

https://doi.org/10.53614/18294952-2026.1-43

Հիմնաբառեր․-:

միջազգային իրավունք, Սահմանադրություն, միջազգային պայմանագիր, վավերացում, գերակայություն, ինքնաիրագործելի նորմեր, իրավական որոշակիություն, հարկային արտոնություն։

Ծանոթագրություն

Հետազոտության առարկան միջազգային իրավունքի նորմերի և ներպետական օրենսդրության փոխհարաբերության իրավական մեխանիզմներն են Հայաստանի Հանրապետության իրավակարգում։ Աշխատանքի նպատակն է վեր հանել միջազգային պայմանագրերի անմիջական կիրառելիության սահմանադրական նախապայմանները և դրանց գերակայության ապահովման առանձնահատկությունները՝ զուգահեռներ անցկացնելով օտարերկրյա պետությունների (ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա) իրավական համակարգերի հետ։

Հետազոտության հիմնական դրույթները փաստում են, որ Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է «բաց իրավակարգի մոնիստական» մոդել, որտեղ վավերացված պայմանագիրն ունի օրենքի նկատմամբ գերակայություն, սակայն ստորադասվում է Սահմանադրությանը։ Հեղինակը հիմնավորում է, որ պայմանագրի արդյունավետ կիրառումը դատական պրակտիկայում հնարավոր է միայն երեք հիմնարար պայմանների՝ վավերացման, ուժի մեջ մտնելու և պաշտոնական հրապարակման միաժամանակյա առկայության դեպքում։ Աշխատանքում առանձնակի ուշադրություն է դարձվում «ինքնաիրագործելի» նորմերի հայեցակարգին, որոնք թույլ են տալիս միջազգային պարտավորությունները (հատկապես հարկային արտոնությունների և դատական իրավասության ոլորտներում) իրացնել առանց լրացուցիչ ներպետական ակտերի ընդունման։

Եզրահանգումներում փաստվում է, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրական վերահսկողության կանխարգելիչ մոդելը և «իրավական կամուրջների» առկայությունը երաշխավորում են միջազգային ստանդարտների ներդաշնակ ինտեգրումը ազգային արդարադատության համակարգում՝ բարձրացնելով պետության միջազգային վարկանիշն ու իրավական որոշակիության մակարդակը։

Հեղինակի կենսագրությունը

Գևորգ Ավետիսյան , Հայ-Ռուսական համալսարան

Հայ-Ռուսական համալսարանի իրավունքի տեսության և սահմանադրական իրավունքի ամբիոնի հայցորդ

Էլ. հասցե՝ gevorgavetisyan0@gmail.com

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2026-06-30

Ինչպես մեջբերել

Ավետիսյան Գ. (2026). ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՆՈՐՄԵՐԻ ԿԻՐԱՌԵԼԻՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ. ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ. Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի, (1), 43–61. https://doi.org/10.53614/18294952-2026.1-43

Հրատարակում

Բաժին

ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ