ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հիմնաբառեր․-:
փոփոխությունների կառավարում, կազմակերպական փոփոխությունների մոդելներ, ընկալունակություն, փոփոխությունների բնույթ, փոփոխությունների գործընթաց, մակրոփոփոխություններ, միկրոփոփոխություններ:Ծանոթագրություն
Արագ փոփոխվող արդի աշխարհում փոփոխությունները ոչ միայն անխուսափելի են, այլև դրանց կառավարումն անհրաժեշտ իրականություն է: Անկայունության և հարահոս փոփոխությունների պայմաններում ընկալման ունակությունների զարգացումը ոչ թե քմահաճույք է, այլ անհրաժեշտություն: Խնդիրները նույնպես բարդացել են՝ կազմակերպության բազմաթիվ վերակազմավորումերը, ընտանեկան հարաբերությունների բարդացումը, բնապահպանական խնդիրները, պատերազմերը և այլն: Ելնելով վերոնշյալ փաստերից և փաստարկներից՝ ժամանակակից աշխարհի անկայունությունը հաջորդ սերունդներին ավելի քան թեթև կթվա: Նման ունակությունների զարգացումն անհրաժեշտ է սկսել փոփոխությունների մոդելների ու սկզբունքների ուսումասիրությունից և ներկայացումից: Հարկավոր է նաև գիտակցել, թե ինչ կլինի, եթե ընդունակ չլինենք ցանկացած մակարդակում՝ անհատի, թե կազմակերպության, ընկալել փոփոխությունները: