ՌՈՒՍ-ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՈՒՆՆԵՐԸ ՆԵՐԿԱ ՓՈՒԼՈՒՄ
Հիմնաբառեր․-:
Ռուսաստան, Հայաստան, գործընկերություն, համագործակցություն, Եվրասիական միություն, աշխարհատնտեսական հարաբերություններ, տնտեսական տարածք, ինտեգրացում։Ծանոթագրություն
Հոդվածը նվիրված է հայ-ռուսական հարաբերություններին Հարավային Կովկասում։ 2017թ. նշվում է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 20-ամյակը: Անցած ժամանակահատվածը վստահորեն փաստում է, որ պայմանագիրը համապատասխանում է եղբայրական ժողովուրդների պատմական ավանդույթներին: Այն ամուր հիմք է ծառայում հայ-ռուսական դաշնակցային համագործակցության հետևողական զարգացման համար, որն առանձնանում է բարձր մակարդակի ակտիվ երկխոսությամբ, արտաքին քաղաքական արդյունավետ համակարգմամբ, անվտանգության, ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում հաջող համագործակցությամբ: Այս կապակցությամբ հոդվածում ուսումասիրվում են պետությունների միջև համագործակցության հիմական ուղղությունները հետխորհրդային շրջանում, ներկայացվում են Հայաստանի պատրաստակամությունը միանալ զարգազման պրոռուսական ինտեգրացման մոդելին։