ԼԵՎՈՆ ԱՐԻՍՅԱՆԻ ԵՎ ԱՄԱՏՈՒՆԻ ՎԱՐԴԱՊԵՏՅԱՆԻ ՆԱԽԱՏԻՊԵՐԸ ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԻ ՊՈԵԶԻԱՅՈՒՄ
DOI-:
https://doi.org/10.53614/18294952-2024.1-180Հիմնաբառեր․-:
Չարենց, նախատիպ, պոեզիա, քաղաքական, Հայաստան, Լևոն Արիսյան, Ամատունի Վարդապետյան:Ծանոթագրություն
1930-ականները Խորհրդային Հայաստանի քաղաքական և հասարակական ամենաթեժ շրջաններից էր: Այդ շրջանի իրադարձություններն ու մարդիկ դարձան նախատիպեր Եղիշե Չարենցի համար, որոնց միջոցով բանաստեղծը ներկայացրեց այդ շրջանի Հայաստանի քաղաքական պատկերը: Չարենցի աչքից չէին կարող վրիպել Լևոն Արիսյանը և Ամատունի Վարդապետյանը: Լևոն Արիսյանը 1934 թվականին եղել է ՀԿԿ Կենտկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչը, իսկ Ամատունի Վարդապետյանը փոխարինել է սպանված Աղասի Խանջյանին և 1936-1937 թվականներին եղել է Կենտկոմի առաջին քարտուղար:Այս նախատիպերը դառնում են կատարվող իրադարձության կենտրոնում կանգնած կերպարներ: Չարենցն իր ստեղծագործություններում տալիս է քաղաքական պատկերն ու իր վերաբերմունքը վերոնշյալ քաղաքական գործիչներին: Հենց նրանք են կրում պատմական, քաղաքական ինֆորմացիան և դառնում գեղարվեստականացման սկզբունքին համապատասխան նախատիպ:
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Ինչպես մեջբերել
Հրատարակում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2024 Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի
Այս աշխատանքը արտոնագրված է որպես Creative Commons Attribution-NonCommercial-NoDerivatives 4.0 International License.