ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄԸ։ ԱԿՏԻՎ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԻ (ՀԻՄՆԱԽՆԴՐԱՀԵՆՔ ՈՒՍՈՒՑՈՒՄ և ԻՐԱՎԻՃԱԿԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ) ԿԻՐԱՌՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Авторы

DOI-:

https://doi.org/10.53614/18294952-2023.2-180

Հիմնաբառեր․-:

մեթոդ, ակտիվ ուսուցում, հիմնախնդրահենք ուսուցում, իրավիճակային վերլուծություն, միջգիտական, քննադատական մտածողություն, ուսանողների ներգրավվածություն։

Ծանոթագրություն

Համալսարաններում տնտեսագիտության դասավանդումը կարող է լինել և՛ ստեղծագործական, և՛ արդյունավետ՝ ներառելով տարբեր մեթոդներ, որոնք ներգրավում են ուսանողներին, խթանում նրանց քննադատական մտածողությունը, և տեսությունը կապում իրական աշխարհի երևույթների հետ:

Տնտեսագիտական կրթությունը համալսարանական մակարդակում ենթարկվում է տարբեր փոխակերպումների՝ պայմանավորված արագ փոփոխվող աշխարհի պահանջներին համապատասխանելու, ուսանողներին գործնական հմտություններով և իրական աշխարհի տնտեսական երևույթների խորը ըմբռնման կարողությամբ օժտելու անհրաժեշտությամբ:

Հետազոտության արդիականությունը պայմանավորված է տնտեսագիտական կրթության առջև ծառացած մարտահրավերներով, ինչպիսիք են պասիվ ուսուցումը, տեսական գիտելիքների և գործնական հմտությունների միջև առկա բացը:

Սույն հետազոտության նպատակն է՝ բացահայտել տնտեսագիտական կրթության մեջ նորարարական մեթոդների կարևորությունը և ուրվագծել ճանապարհային քարտեզ դասավանդողների համար՝ ուսումնական գործընթացն ավելի արդյունավետ և հետաքրքիր դարձնելու, ինչպես նաև ուսանողներին ժամանակակից տնտեսական մարտահրավերներին նախապատրաստելու համար:

Ուսումնասիրվում է ակտիվ ուսուցման մեթոդների, մասնավորապես՝ հիմնախնդրի վրա հիմնված ուսուցման (անգլ.՝ Problem-based learning- PBL) և իրավիճակային վերլուծության (case study) մեթոդների ներդրումը համալսա­րանա­կան կրթության մեջ՝ տնտեսագիտության դասավանդման համար: Ակտիվ ուսուց­ման մեթոդները բարձրագույն կրթության մեջ իրենց լայն կիրառումն են գտել քննադատական մտածողության, հիմնախնդիրների լուծման, ստեղծա­րարության և այլ հմտությունների խթանման, ինչպես նաև տեսական գիտելիքների գործնական կիրառման հնարավորության շնորհիվ:

Հոդվածը կարող է հանդիսանալ համապարփակ ուղեցույց՝ PBL-ի և իրավիճակային վերլուծության կիրառման վերաբերյալ՝ առաջարկելով օրինակներ և գործնական առաջադրանքներ դասախոսների համար, ովքեր նպատակ ունեն նորարարական մոտեցումներ կիրառելու իրենց դասընթացներում:

Հեղինակի կենսագրությունը

Արփինե Սարգսյան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղ

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի դասախոս, տնտեսագիտության թեկնածու

Էլ հասցե՝ a.s.arpinesargsyan@gmail.com

https://orcid.org/0000-0003-3415-983X

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2023-12-29

Ինչպես մեջբերել

Սարգսյան Ա. . (2023). ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄԸ։ ԱԿՏԻՎ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԻ (ՀԻՄՆԱԽՆԴՐԱՀԵՆՔ ՈՒՍՈՒՑՈՒՄ և ԻՐԱՎԻՃԱԿԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ) ԿԻՐԱՌՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի, (2), 180–192. https://doi.org/10.53614/18294952-2023.2-180

Հրատարակում

Բաժին

ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ՄԵԹՈԴԻԿԱ