ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԻՐԱՎԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐՆ ՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
DOI-:
https://doi.org/10.53614/18294952-2022.2-26Բանալի բառեր-:
Սահմանադրություն, ընդհանուր տեղեկատվության ազատություն, իրավունք, տեղեկություն, կարծիքի արտահայտում, փաստ, երաշխիք, առանձնահատկություն, իրավունքի սահմանափակում:Ամփոփում
Ընդհանուր տեղեկատվության ազատությունը, որը ներկայանում է որպես տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ փնտրելու, ստանալու և տարածելու ազատություն, հանդիսանալով արտահայտվելու ազատության հիմնական իրավունքի մաս՝ ՀՀ Սահմանադրությունում տեղավորվել է կարծիքի արտահայտման ազատության մեջ։ Ժամանակակից մարտահրավերներին զուգահեռ օր օրի մեծանում է տեղեկատվության պահանջարկի ու շրջանառության ծավալը, որն առաջացնում է դրանց արժանի իրավական գնահատական տալու հրամայականը։
Մեր կողմից իրականացված ուսումնասիրությամբ անդրադարձ է կատարվել ընդհանուր տեղեկատվության ազատության տեղին ու դերին, դրա ապահովման հայկական սահմանադրաիրավական երաշխիքներին, ինչպես նաև ներկայացվել է այս իրավունքի առանձնահատկությունների ու սահմանափակումների վերաբերյալ որոշ հարցեր։

