ՈՒՍՈՒՑՉԻ ԴԵՐԸ ԱՇԱԿԵՐՏԻ ԻՆՔՆԱԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ
DOI-:
https://doi.org/10.53614/18294952-2024.1-199Հիմնաբառեր․-:
ինքնակրթություն, հաղորդակցություն, կարողություն, ուսուցչի դեր, արժեհամակարգ, աշակերտակենտրոն, ուսուցչակենտրոն, դասավանդում։Ծանոթագրություն
Ներկայումս նախկին հիերարխիկ ուսուցչակենտրոն համակարգից անցում է կատարվում աշակերտակենտրոն ուսուցման համակարգի, որի արդյունքում փոխվում են ուսուցչի դերը և աշակերտի ուսումնառության ձևերը։ Սրա հետ մեկտեղ ամբողջովին վերափոխվում է օտար լեզվի դասավանդման նպատակը։ Եթե օրինակ քերականական-թարգմանական մեթոդի վրա հիմնված օտար լեզվի դասավանդումը, որտեղ ուսուցիչը ստանձնում էր կենտրոնական դեր նպատակահարմար էր օտար լեզվի պասիվ օգտագործմամբ պայմանավորված, ապա այսօր դա ընկալելի և կիրառելի չէ։ Մեր օրերում օտար լեզվի ուսուցումը խրախուսում է հաղորդակցություն։ Այսօր օտար լեզվի ուսուցման գլխավոր նպատակ սահմանելով հաղորդակցությունը, մենք մեզ համար օտար լեզվի դասավանդման ուղենիշ ենք ընտրում դասավանդման հաղորդակցային մեթոդը։ Հաղորդակցությունը իր մեջ ներկայացնում է կյանքի տարբեր ոլորտների հետ առնչություն։ Այս ոլորտները կարող են լինել նոր, անծանոթ կամ դժվարամատչելի աշակերտի համար։ Առօրյա, դպրոցական կյանքում կամ հետագա սոցիալական ինտեգրման համար աշակերտին անհրաժեշտ է արագ ինքնաիրացվել հասարակության մեջ։ Մենք կարծում ենք, որ սրա համար կարևոր է աշակերտի մոտ զարգացնել ինքնակրթության արժեհամակարգը։
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Ինչպես մեջբերել
Հրատարակում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2024 Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի
Այս աշխատանքը արտոնագրված է որպես Creative Commons Attribution-NonCommercial-NoDerivatives 4.0 International License.