ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄԸ։ ԱԿՏԻՎ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԻ (ՀԻՄՆԱԽՆԴՐԱՀԵՆՔ ՈՒՍՈՒՑՈՒՄ և ԻՐԱՎԻՃԱԿԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ) ԿԻՐԱՌՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
DOI-:
https://doi.org/10.53614/18294952-2023.2-180Հիմնաբառեր․-:
մեթոդ, ակտիվ ուսուցում, հիմնախնդրահենք ուսուցում, իրավիճակային վերլուծություն, միջգիտական, քննադատական մտածողություն, ուսանողների ներգրավվածություն։Ծանոթագրություն
Համալսարաններում տնտեսագիտության դասավանդումը կարող է լինել և՛ ստեղծագործական, և՛ արդյունավետ՝ ներառելով տարբեր մեթոդներ, որոնք ներգրավում են ուսանողներին, խթանում նրանց քննադատական մտածողությունը, և տեսությունը կապում իրական աշխարհի երևույթների հետ:
Տնտեսագիտական կրթությունը համալսարանական մակարդակում ենթարկվում է տարբեր փոխակերպումների՝ պայմանավորված արագ փոփոխվող աշխարհի պահանջներին համապատասխանելու, ուսանողներին գործնական հմտություններով և իրական աշխարհի տնտեսական երևույթների խորը ըմբռնման կարողությամբ օժտելու անհրաժեշտությամբ:
Հետազոտության արդիականությունը պայմանավորված է տնտեսագիտական կրթության առջև ծառացած մարտահրավերներով, ինչպիսիք են պասիվ ուսուցումը, տեսական գիտելիքների և գործնական հմտությունների միջև առկա բացը:
Սույն հետազոտության նպատակն է՝ բացահայտել տնտեսագիտական կրթության մեջ նորարարական մեթոդների կարևորությունը և ուրվագծել ճանապարհային քարտեզ դասավանդողների համար՝ ուսումնական գործընթացն ավելի արդյունավետ և հետաքրքիր դարձնելու, ինչպես նաև ուսանողներին ժամանակակից տնտեսական մարտահրավերներին նախապատրաստելու համար:
Ուսումնասիրվում է ակտիվ ուսուցման մեթոդների, մասնավորապես՝ հիմնախնդրի վրա հիմնված ուսուցման (անգլ.՝ Problem-based learning- PBL) և իրավիճակային վերլուծության (case study) մեթոդների ներդրումը համալսարանական կրթության մեջ՝ տնտեսագիտության դասավանդման համար: Ակտիվ ուսուցման մեթոդները բարձրագույն կրթության մեջ իրենց լայն կիրառումն են գտել քննադատական մտածողության, հիմնախնդիրների լուծման, ստեղծարարության և այլ հմտությունների խթանման, ինչպես նաև տեսական գիտելիքների գործնական կիրառման հնարավորության շնորհիվ:
Հոդվածը կարող է հանդիսանալ համապարփակ ուղեցույց՝ PBL-ի և իրավիճակային վերլուծության կիրառման վերաբերյալ՝ առաջարկելով օրինակներ և գործնական առաջադրանքներ դասախոսների համար, ովքեր նպատակ ունեն նորարարական մոտեցումներ կիրառելու իրենց դասընթացներում: