ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ
DOI-:
https://doi.org/10.53614/18294952-2022.1-19Հիմնաբառեր․-:
վերահսկողություն, սոցիալական իրավունքներ, ուժեղ, թույլ, ողջամտության չափանիշ, երկխոսության տեսություն ։Ծանոթագրություն
Հիմնվելով համեմատական սահմանադրական իրավունքի գիտության մեջ առկա տեսությունների, ինչպես նաև միջազգային և ներպետական մակարդակներում ձևավորված դատական պրակտիկայի վրա` սույն հոդվածուն քննարկվում է սոցիալական իրավունքների սահմանադրականացման հիմնախնդիրը։ Չնայած առկա իրարամերժ մոտեցումներին ու տարաձայնություններին՝ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ սոցիալական իրավունքների պաշտպանության վերաբերյալ առկա են սահմանադրական կարգավորման մի շարք ընդունելի կառուցակարգեր: Վերլուծելով դատական սահմանադրական վերահսկողության ուժեղ և թույլ ձևերը՝ հեղինակը ընդգծում է թույլ կամ երկխոսության դատական վերահսկողության կարևորությունը սոցիալական իրավունքների պաշտպանության գործում։ Հոդվածում ներկայացվում են իրավական պաշտպանության թույլ միջոցների առավել քննարկվող չորս տիպարների առավելություններն ու թերությունները։ Ուսումնասիրությունների հիման վրա հեղինակն առաջարկում է ՀՀ Սահմանադրության 3-րդ գլխում զետեղված սոցիալական իրավունքները, որոնք ամրագրված են որպես օրենսդրական երաշխիքներ և քաղաքական նպատակներ, ապահովել պաշտպանության հատուկ ռեժիմով՝ հիմնվելով դատական սահմանադրական թույլ վերահսկողության վրա։ Հեղինակը գտնում է, որ, որպես թույլ վերահսկողության տարբերակներ, կարող են դիտարկվել «ողջամտության չափանիշ»-ի կամ խառը (թույլ և ուժեղ, հիբրիդ) սահմանադրական վերահսկողության տիպարները՝ կախված պետության առջև ծառացած քաղաքական խնդիրներից։