ՄԻՋՍԵՐՆԴԱՅԻՆ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՀՂԱՑՔԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ

Авторы

  • Համլետ Սիմոնյան Երևանի պետական համալսարան

DOI-:

https://doi.org/10.53614/18294952-2021.2-82

Հիմնաբառեր․-:

արդարություն, պատասխանատվություն, իրավունքներ, ապագա սերունդներ, ոչ-նույնականության խնդիր։

Ծանոթագրություն

Հոդվածում ներկայացված են միջսերնդային արդարության հղացքը այս կամ այն կերպ սահմանափակող փիլիսոփայական մտայնություններ։ Քանի որ նշված սահմանափակումները չեն գործում առկախ վիճակում, նախևառաջ փորձ է արված ներկայացնել «միջսերնդային արդարություն» և «պատասխանատվություն» եզրույթների կապը։ Կարևոր անդրադարձ է կատարված ապագա սերունդների հանդեպ պատասխանատվություն ստանձնելու, ինչպես նաև ապագա սերունդների՝ իրավունքներ ունենալու հիմնախնդրին, մասնավորապես՝ վերջիններիս անհրաժեշտությունը բացառող բարոյագիտական ուսմունքների։ Հոդվածում ներառված է նաև փարֆիթյան ոչ-նույնականության խնդիրը՝ որպես միջսերնդային արդարության հղացքի սահմանափակումներից մեկը։ Աշխատանքը նպատակ ունի վերհանել միջսերնդային արդարության հղացքի շուրջ կառուցարկվող բարոյագիտական ուսմունքների թերի կողմերը՝ մատնացույց անելով տեսական սահմանափակումները, որոնք էլ իրենց հերթին ազդում են խնդրի առարկայացման վրա գործնական դաշտում։ Աշխատանքի նպատակներից է նաև հանրության շրջանում բարձրացնել թեմայի վերաբերյալ իրազեկվածության մակարդակը։ Հոդվածում արտացոլված են արդարության տեսություններ, որոնք յուրովի ներկայացնելով ապագա սերունդների և ներկայիս մարդկանց միջև հարաբերությունների հստակ հրամայականը, հանգում են այն եզրակացությանը, որ սերունդների միջև արդարության թեման հղի է մի շարք բացերով և սահմանափակումներով։

Հեղինակի կենսագրությունը

Համլետ Սիմոնյան, Երևանի պետական համալսարան

Երևանի պետական համալսարանի Սոցիալական փիլիսոփայության, Բարոյագիտության և գեղագիտության ամբիոնի  մագիստրոս

hamlet.simonyan.99@gmail.com

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2021-12-29

Ինչպես մեջբերել

Սիմոնյան Հ. . (2021). ՄԻՋՍԵՐՆԴԱՅԻՆ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՀՂԱՑՔԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ. Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի, 2(2), 82–91. https://doi.org/10.53614/18294952-2021.2-82

Հրատարակում

Բաժին

ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆ