ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ՍՈՑԻԱԼ- ՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ

Авторы

  • Երանուհի Մանուկյան Երևանի պետական համալսարան

DOI-:

https://doi.org/10.53614/18294952-2021.1-49

Հիմնաբառեր․-:

կոռուպցիա, հակակոռուպցիա, հասարակություն, այլընտրանքային, սոցիալական, բարոյական, քաղաքական:

Ծանոթագրություն

Հոդվածը նվիրված է կոռուպցիայի հիմնահարցի համակողմանի վերլուծությանը, ինչպես նաև վերջինիս կանխարգելման հնարավոր ուղիների ուրվագծմանը: Տվյալ վերլուծության համար հիմք են հանդիսացել հայտնի հետազոտողների մոտեցումները, որոնք հիմնվում են միջազգային փորձի, մասնավորապես՝ Սինգապուրի վրա: Կոռուպցիայի հիմնահարցը վերլուծության է ենթարկվել լայն ու նեղ իմաստներով: Ամենալայն իմաստով կոռուպցիան հասարակայնորեն անցանկալի երևույթներից է, որը առնչվում է  նաև մարդկային վարքի ու հարաբերությունների կարգավորման ու սոցիալական վերահսկողության  հնարավորությունների հետ: Կոռուպցիան նեղ իմաստով մի երևույթ է, որի արդյունքում ղեկավար անձը կամ չարաշահում է իր պաշտոնական դիրքը, կամ էլ դեմ է գնում իր պարտականությունների կատարմանը՝ լրացուցիչ ֆինանսներ ձեռք բերելու նպատակով, այսինքն` կարծես տեղի է ունենում պետության սեփականաշնորհում անհատների կողմից: Հոդվածում  առանձնացվել են այն ուղիները, որոնք հնարավորություն են տալիս  ցույց տալու, թե մշակված օրենսդրության առկայության, հասարակության բարոյական դաստիարակման, հաշվետվողական պետական ծառայողների շնորհիվ ինչպես կարելի է հասնել կոռուպցիայի շեմի իջեցմանը,  կանխարգելմանը կամ իսպառ վերացմանը:

Հեղինակի կենսագրությունը

Երանուհի Մանուկյան, Երևանի պետական համալսարան

Երևանի պետական և Եվրասիա միջազգային համալսարանների դասախոս, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ

 e.manukyan@ysu.am

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2021-09-22

Ինչպես մեջբերել

Մանուկյան Ե. (2021). ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ՍՈՑԻԱԼ- ՓԻԼԻՍՈՓԱՅԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ. Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի, 1(1), 49–58. https://doi.org/10.53614/18294952-2021.1-49

Հրատարակում

Բաժին

ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆ