ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
DOI-:
https://doi.org/10.53614/18294952-2020.2-18Բանալի բառեր-:
առողջապահություն, առողջության իրավունք, առողջության պահպանում, բժշկական օգնություն, միջազգային իրավական ակտԱմփոփում
Սույն հոդվածում դիտարկվում են միջազգային իրավական ակտերում ամրագրված առողջության պահպանման ապահովման հիմական դրույթները, կատարվում է առողջապահության ոլորտը կարգավորող իրավական կառուցակարգերի վերլուծություն։ Հատուկ ուշադրություն է դարձվում առողջության իրավունքը կարգավորող ՄԱԿ–ի կոնվենցիաներին։ Հոդվածում վերլուծվում է առողջության իրավունքի ամրագրման ԱՊՀ երկրների փորձը։ Հեղինակը պնդում է, որ առողջության պահպանման իրավունքը դարձել է ներպետական իրավունքի մաս և ամրագրված է իրավական ակտերում, որոնք լայն հնարավորություններ են ընձեռում սույն իրավունքի իրացման համար միջազգայնորեն ընդունված չափանիշներին համապատասխան։

