ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՆՆԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕՐԻՆԱԿՈՎ

Авторы

  • Արևիկ Օհանյան Եվրասիա Միջազգային Համալսարան

DOI-:

https://doi.org/10.53614/18294952-2019.1-81

Հիմնաբառեր․-:

բարձրագույն կրթության կառավարում, ուսանողների շարժունակություն, դուրս մղող գործոններ, ձգող գործոններ, քանակական հետազոտություն:

Ծանոթագրություն

Մի շարք երկրների համար միջազգային ուսանողական շարժունակության աճը զգալի հնարավորություն է, մինչդեռ որոշ երկրների համար կարող է լինել ռիսկային, եթե զարգացումներին խելամտորեն չարձագանքեն քաղաքակնության մշակողները: Փոքր, տնտեսապես առավել թերի զարգացած, զարգացող երկրներից միակողմանի ուսանողների հոսքը դեպի զարգացած երկրներ ուղեղների արտահոսքի է հանգեցնում: Այս իրականությունը հատկապես ռիսկային է հարաբերականորեն փոքրաթիվ բնակչությամբ զարգացող երկրների համար (օր.՝ Հայաստան), որտեղ մի կողմից մարդկային կապիտալի զարգացումը և համաշխարհային ինտեգրումը կենսական նշանակություն ունի, մյուս կողմից, մրցունակ մարդկային ռեսուրսների արտահոսքը խոչընդոտում է երկրի տնտեսական զարգացումը: Ուղղորդված քաղաքականություն է անհրաժեշտ ուսանողների շարժունակության հոսքի վերաուղղորդման, և ուղեղի «շրջանառության» իրականություն ապահովելու համար: Արտերկրում կրթություն ստանալու հայ ուսանողների որոշման վրա ազդող երկրից դուրս մղող (push) և ձգող (pull) գործոնների հստակեցումը (ինչը տվյալ հետազոտության առաջնային խնդիրն է) արժեքավոր կլինի ինստիտուցիոնալ, ազգային եւ միջազգային մակարդակներում հետագա քաղաքականության, ռազմավարության եւ մարկետինգային գործիքակազմի մշակման համար: Տվյալ ուսումնասիրության համար կիրառվել են քանակական մեթոդներ: Արդյունքները ներառում են հայ ուսանողների արտերկրում սովորելու որոշման վրա ազդող մի շարք մղող (push) և ձգող (pull), ինչպես նաև անձնական (personal) գործոններ: Հստակեցվել են նաև շարժունակության հիմնական խոչընդոտները, որոնք ուսանողները համարում են առաջնային:

Հեղինակի կենսագրությունը

Արևիկ Օհանյան, Եվրասիա Միջազգային Համալսարան

Եվրասիա միջազգային համալսարանի Որակի ապահովման կերնտրոնի ղեկավար, ԵՄՀ ասպիրանտ

arevik_ohanyan@eiu.am

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2019-06-24

Ինչպես մեջբերել

Օհանյան Ա. (2019). ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՆՆԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕՐԻՆԱԿՈՎ. Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի, 1(1), 81–92. https://doi.org/10.53614/18294952-2019.1-81

Հրատարակում

Բաժին

ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ