ՎԱՐՉԱԿԱՆ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ ՈՐՊԵՍ ՎԱՐՉԱԻՐԱՎԱԿԱՆ ՎԵՃԵՐԻ ԱՐՏԱԴԱՏԱԿԱՆ ԼՈՒԾՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԱՅԻՆ ԵՎ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ՀԻՄՔ
DOI-:
https://doi.org/10.53614/18294952-2026.1-20Հիմնաբառեր․-:
վարչական բողոքարկում, պատշաճ վարչարարություն, արդյունավետություն, դատական պաշտպանություն, վարչական վերահսկողություն։Ծանոթագրություն
Հետազոտության շրջանակներում ուսումնասիրվել է վարչական բողոքարկման ինստիտուտը, դրա նշանակությունը վարչաիրավական վեճերի արտադատական լուծման համակարգում և հարաբերակցությունը դատական պաշտպանության հետ։ Հետազոտության նպատակն է բացահայտել վարչական բողոքարկման գործառութային բովանդակությունը, դրա երկակի բնույթը և գնահատել դրա արդյունավետության վրա ազդող հիմնական գործոնները։ Աշխատանքում մեր կողմից հիմնավորվում է, որ վարչական բողոքարկումը հանդես է գալիս ոչ միայն որպես իրավունքների պաշտպանության միջոց, այլև որպես վարչարարության ներհամակարգային վերահսկողության մեխանիզմ։ Հետազոտության գիտական նորույթը կայանում է վարչական բողոքարկման ինստիտուտի երկակի գործառույթի տեսական հիմնավորման և դրա արդյունավետության համալիր գնահատման մեջ՝ արդյունավետության և արդարության միջև հավասարակշռության ապահովման տեսանկյունից։ Արդյունքները կարող են կիրառվել վարչական օրենսդրության կատարելագործման, իրավակիրառական պրակտիկայի զարգացման և վարչական մարմինների գործունեության արդյունավետության բարձրացման գործընթացում։
Ներբեռնումներ
Հրատարակվել է
Ինչպես մեջբերել
Հրատարակում
Բաժին
Արտոնագհր
Copyright (c) 2026 Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի

Այս աշխատանքը արտոնագրված է որպես Creative Commons Attribution-NonCommercial-NoDerivatives 4.0 International License.

