ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ
Հիմնաբառեր․-:
պետական գույք, գույքի կառավարում, շուկա, գույքային իրավունք, բաժնեմաս, մասնավորեցում, արդյունավետ կառավարում, «պետություն-մասնավոր» հատվածԾանոթագրություն
Հայաստանում շուկայական վերափոխումների ժամանակահատվածում փոփոխության ենթարկվեցին ինչպես պետական տնտեսական կարգավորման մեխանիզմներն, այնպես էլ պետական ձեռնարկատիրության ոլորտներն ու ծավալները: ՀՀ պետական գույքի կառավարումը, հանդիսանալով պետությակարեւորագույն գործառույթներից մեկը, հիմնավորվածության տեսանկյունից դեռեւս չունի համակարգված հայեցակարգային, ծրագրային, օրենսդրական և նորմատիվային միասնություն:
Պետական կառավարման մարմինների կողմից տնտեսության արդյունավետ կարգավորում իրականացնելու գործընթացում որպես կարեւորագույն իրավահարաբերությունների համակարգ հանդես է գալիս պետական սեփականությունը, ուստի առաջնակարգ նշանակություն է ձեռք բերում այդ սեփականության հիմք հանդիսացող պետական գույքի առավել արդյունավետ կառավարումն ապահովող պայմանների ստեղծումը և դրան ուղղված համապատասխան միջոցառումերի իրականացումը:
Մասնավորապես, հեղինակն առաջարկում է տնտեսության պետական հատվածի առեւտրային կազմակերպությունների գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ
մեծացնել պետական գույքի մասնավորեցման գործընթացը` մշակել պետական բաժնեմաս ունեցող ոչ առեւտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական, ներդրումային ռազմավարական երկարաժամկետ ծրագրեր և «ՀՀ պետական գույքի ակտիվների կառավարման» հայեցակարգ: