ԹՄՐԱՀԱՆՑԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԲԱՆԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՐՑԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Авторы

  • Գևորգ Իսրայելյան ՀՀ ԳԱԱ Փորձաքննությունների ազգային բյուրոյի Քրեաբանության կիրառական հիմնախնդիրների գիտահետազոտական կենտրոն

DOI-:

https://doi.org/10.53614/18294952-2023.2-8

Հիմնաբառեր․-:

թմրահանցավորություն, քրեաբանական բնութագիր, լատենտայնություն, պատճառական համալիր, կանխարգելում:

Ծանոթագրություն

Հայաստանի Հանրապետու­թյունում թմրանյու­թերի հետ կապված հանցագոր­ծությունների ձևավորված միտումները և ստեղծված իրավիճակը ներքին մեծ սպառ­նալիք են ոչ միայն երկրի սոցիալական կյանքի, այլև ազգային անվտանգության հա­մար: Հոդվա­ծում քննարկվում է թմրանյութերի հետ կապված հանցագործութ­յուն­նե­րի և դրանց հա­կազդման հիմնախնդիրը, որի արդիականությունը պայմանա­վոր­ված է՝ ա) վեր­ջին տարիներին այս տեսակի հանցագործությունների աննախադեպ գրեթե կրկնակի աճով (1.78 անգամ), բ) ստեղծված իրավիճակի պատճառահետևանքային կա­­պերի բացահայտման կարևո­րությամբ, գ) թմրհանցագործության հակազդման արդյու­նավետ կանխար­գելման մի­ջոցների մշակ­ման համար քրեա­բա­նական հե­տա­զոտության իրականաց­ման, հիմ­նախնդրի լուծմանը միտված տեսամեթո­դաբանա­կան հենքի ստեղծման անհրաժեշ­տությամբ:

2017-2022 թթ. պաշտոնական վիճակագրական և անցկացված հար­ցում­ներով հավաքագրված տվյալների հիման վրա կատարված իրավիճակի համա­կողմանի վերլուծությամբ՝ ուսումնասիրվել են թմրահանցագործություններին նպաստող քրեա­ծին, այդ թվում՝ լատենտային, գոր­ծոնները, բացահայտվել է ընդհանուր հանցագոր­ծությունների միտումների և թմրահանցագործությունների փոխկապվա­ծությունը, առաջարկվել է հակազդման միջոցների շրջանակ:

Հեղինակի կենսագրությունը

Գևորգ Իսրայելյան , ՀՀ ԳԱԱ Փորձաքննությունների ազգային բյուրոյի Քրեաբանության կիրառական հիմնախնդիրների գիտահետազոտական կենտրոն

ՀՀ ԳԱԱ Փորձաքննությունների ազգային բյուրոյի Քրեաբանության կիրառական հիմնախնդիրների գիտահետազոտական կենտրոնի պետ, Եվրասիա միջազգային համալսարանի դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Էլ. հասցե՝ gevorg.israelyan@eiu.am

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2023-12-29

Ինչպես մեջբերել

Իսրայելյան Գ. . (2023). ԹՄՐԱՀԱՆՑԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԲԱՆԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՐՑԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ . Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի, (2), 8–20. https://doi.org/10.53614/18294952-2023.2-8

Հրատարակում

Բաժին

ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Հեղինակի առավել դիտված հոդվածներ