ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԻ ՀԱՍԿԱՑՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՏԵՍԱԿԱՆ-ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԸ ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ
DOI-:
https://doi.org/10.53614/18294952-2023.1-58Հիմնաբառեր․-:
վարչական ակտ, սահմանում, հասկացություն, վարչական մարմին, տարր, իրավունք, պարտականություն:Ծանոթագրություն
Հոդվածում հանգամանորեն քննարկվում են վարչական ակտի հասկացության սահմանման տեսական-իրավական հիմնահարցերը: Քննարկվում են նաև վարչական ակտ հասկացության սահմանման ներպետական և միջազգային իրավական կարգավորումները:
Սույն հոդվածի նպատակը իրավական հետազոտության հիման վրա վարչական ակտի հեղինակային հասկացության սահմանումն է, ինչպես նաև միջազգային և ներպետական տեսական և գործնական փորձի հիման վրա այդ հասկացության հստակ խարսխումը ՀՀ գործող օրենսդրական դաշտում:
Հոդվածում քննարկվում է այնպիսի հարց, որն այս կամ այն չափով արտացոլում է ստացել տարբեր հեղինակների աշխատություններում, սակայն թեմայի բովանդակությունը կազմող ինստիտուտի շուրջ ծառացող հիմնախնդիրների վերաբերյալ առանձին համալիր գիտական քննարկման ու իրավական վերլուծության առարկա չի եղել, ինչը փորձ է արվել կատարել սույն աշխատանքում:
Սույն աշխատանքի արժեքն ու գործնական նշանակությունը, ինչպես նաև նորույթը դրսևորվում է վարչական ակտի հասկացության բնորոշման տարբեր երկրների իրավական փորձով, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի առաջարկությամբ, ինչպես նաև ՀՀ վճռաբեկ դատարանի դատողություններով, որոնց արդյունքում հոդվածում հիմնավորված է այն դատողությունը, ըստ որի վարչական ակտն օրենքով սահմանված ձևին համապատասխան ընդունված, արտաքին դրսևորմամբ, կարգավորող ազդեցությամբ, անհատական իրավական ակտ է, որն ընդունվում է վարչական մարմինների կամ վարչական մարմնի անունից վարչական ակտ ընդունելու իրավասությամբ օժտված սուբյեկտի կողմից՝ իրենց իրավասությունների իրականացման ընթացքում, կոնկրետ անձի (անձանց խմբի) համար իրավունքների, իրավական կարգավիճակի կամ պարտականությունների սահմանման, փոփոխման, հաստատման, կամ դադարեցման նպատակով, ինչպես նաև կարող է ուղղված լինել այդպիսի իրավական հետևանքներ առաջացնելուն: