ԱՐՈՒՍ ՈՍԿԱՆՅԱՆԻ ՆԱԽԱՏԻՊԻ ԸՆԹԵՐՑՈՒՄԸ ՉԱՐԵՆՑԻ ՊՈԵԶԻԱՅՈՒՄ
DOI-:
https://doi.org/10.53614/18294952-2022.2-125Հիմնաբառեր․-:
Արուս Ոսկանյան, Եղիշե Չարենց, արխետիպ, կյանք և մահ, էրոտիկ,սեր, Պլատոն։Ծանոթագրություն
Եղիշե Չարենցի կյանքում կանայք շատ են եղել, ևայդ ցանկում իր ուրույն տեղն ունի դերասանուհի Արուս Ոսկանյանը։ Արուս Ոսկանյանին ձոնված ստեղծագործությունները Եղիշե Չարենցի «փակ թղթապանակում» գտնվող գործերից էին։ Դերասանուհու ու Չարենցի միջև մտերմությունը ունի երկար պատմություն, սակայն Չարենցը Արուսին նվիրված գործեր ձոնում է հատկապես կյանքի վերջին տարիներին։ Դա էլ իր հերթին բխում է այդ շրջանում նրանց մտերմության նոր դրսևորումով։ Չարենցի համար հոգեբանական ամենածանր շրջանն էր, իսկ հալածանքներից փախչելու համար հարկավոր է միֆային և սիրո առասպելական ճանապարհորդություն սկսել Արուս Ոսկանյանի հետ։ Դեպի մահ գնացող բանաստեղծը սկսում է դանթեական ճանապարհորդություն, սակայն այս անգամ սիրո պարունակներով։ Ներկայացվում է սիրո բոլոր դրսևորումները, հղում կատարվում պատմության մեջ իրենց սիրո ուրույն դրսևորումն ունեցած տարբեր անհատների։ Արուսը դառնում է կյանքի ու մահվան սահմանագծին կանգնած բանաստեղծի ուղեկիցը։