ԼԵԶՎԻ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ

Авторы

  • Հայարփի Քեշիշյան ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսումնական կենտրոն

DOI-:

https://doi.org/10.53614/18294952-2022.2-113

Հիմնաբառեր․-:

լեզու, իրավունք, լեզվաբաններ, իրավաբաններ, իրավունքի լեզու, լեզվաբանական իրավունք, իրավալեզվաբանություն, իրավաբանական տերմին, փոխհարաբերություն:

Ծանոթագրություն

Հոդվածում արտացոլվում է լեզվի սերտ կապն իրավունքի հետ և միմյանց հետ փոխհարաբերությունը: Այդ փոխհարաբերությունը դիտվում է որպես մի համակարգ, որտեղ լեզուն իրավունքի արտահայտման ամենակարևոր գործիքն է, և լեզվի օգտագործումը վճռորոշ նշանակություն ունի ցանկացած իրավական համակարգի համար: Հիմնավորվում է թեմայի արդիականությունը, և մատնանշվում են այն խնդիրները, որոնց առջև կարող ենք կանգնել, եթե իրավունքի ոլորտում չկարևորենք լեզվի դերն ու նշանակությունը:

Լեզվի և իրավունքի խաչմերուկներում ծագած խնդիրները վաղուց արդեն գտնվում են մի շարք գիտնականների՝ թե՛ լեզվաբանների, թե՛ իրավաբանների հետաքրքրությունների շրջանակներում: Ուստի, հոդվածում դիտարկվում են թեմայի վերաբերյալ տարբեր լեզվաբանների և իրավաբանների ձևակերպումները:

Հոդվածում նաև առաջարկ է արվում ստեղծել նոր առարկա, որը կկոչվի «Իրավալեզվաբանություն», որի շրջանակներում «Իրավագիտության» ֆակուլտետի ուսանողները խորապես կուսումնասիրեն իրավաբանական լեզվաբանության հիմունքները և իրավաբանական տերմինները:

Հեղինակի կենսագրությունը

Հայարփի Քեշիշյան, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսումնական կենտրոն

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսումնական կենտրոնի դասախոս

Էլ. հասցե՝ hayarpikeshishyan2018@gmail.com

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2022-12-30

Ինչպես մեջբերել

Քեշիշյան Հ. . (2022). ԼԵԶՎԻ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ. Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի, 2(2), 113–124. https://doi.org/10.53614/18294952-2022.2-113

Հրատարակում

Բաժին

ԼԵԶՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ