ԲՌՆԻ ԱՆՀԵՏԱՑՄԱՆ ՀԱՆՑԱԿԱԶՄՆ ԸՍՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՆՈՐ ՕՐԵՆՍԳՐՔԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ

Авторы

  • Գևորգ Իսրայելյան Եվրասիա Միջազգային Համալսարան

DOI-:

https://doi.org/10.53614/18294952-2022.2-8

Հիմնաբառեր․-:

բռնի անհետացում, օրենս¬գիրք, դաշնագիր, հանցակազմ:

Ծանոթագրություն

Հայաստանի Հանրապետության քրեական նոր օրենսգիրքն ուժի մեջ է մտել 2022 թվականի հուլիսի 1-ին: Օրենսգրքում նախատեսվել են նաև նոր հանցակազմեր: Դրանցից է բռնի անհետաց­ման հանցակազմը: Այս նորամուծությունն ունի կոնվենցիոն հիմք, քննարկվող հանցակազմի նա­խա­տեսումը դասվում է Հայաստանի Հան­րապետության պարտավորությունների թվին, որը բխում է «Բռնի ան­հե­տա­ցումից բոլոր անձանց պաշտպանության մասին» միջազգային կոն­վենցիայից:

Հոդվածը նվիրված է բռնի անհետացման հանցակազմի վերլուծությանը: Հետազոտության անհրաժեշտությունը, ար­դիա­կա­նու­թյունը և գիտական նորույթը պայմանավորված են հայրենա­կան հեղինակների կողմից խնդրո առարկայի վերաբերյալ հետազոտությունների բացակայու­թյամբ: Հոդվածում բացահայտվում են բռնի անհետացման օբյեկտիվ և սուբ­յեկտիվ հատկանիշները, բռնի անհետացման համար պատասխանատվությունը ծանրացնող հան­գամանք­ները, կոնվենցիոն հիմքին համապատասխանությունը:

Հետա­զո­տու­թյան արդյունքները, տեսական նշա­նա­կությունից զատ, ունեն նաև գործ­նական նշանակություն: Դրանք կարող են ուղեցույց հանդիսանալ խնդրո առարկա արարքին իրա­վա­բա­նա­կան գնահա­տական տվող և պա­­տաս­խանատվության միջոցներ կիրառող մարմինների հա­մար:

Հեղինակի կենսագրությունը

Գևորգ Իսրայելյան, Եվրասիա Միջազգային Համալսարան

Եվրասիա միջազգային համալսարանի դասախոսիրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Էլ. հասցե՝ g_i_1979@mail.ru

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2022-12-30

Ինչպես մեջբերել

Իսրայելյան . Г. . (2022). ԲՌՆԻ ԱՆՀԵՏԱՑՄԱՆ ՀԱՆՑԱԿԱԶՄՆ ԸՍՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՆՈՐ ՕՐԵՆՍԳՐՔԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ . Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի, 2(2), 8–16. https://doi.org/10.53614/18294952-2022.2-8

Հրատարակում

Բաժին

ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ