ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԴԱՐԱՇՐՋԱՆԻ ԴԻՑԱԲԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԸՆԿԱԼՈՒՄԸ Ա. ԲԼՈԿԻ ԵՎ Ա. ԲԵԼՈՒ ՎԱՂ ՔՆԱՐԵՐԳՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Авторы

  • Էդգար Արշակյան Երևանի պետական համալսարան

DOI-:

https://doi.org/10.53614/18294952-2022.1-168

Հիմնաբառեր․-:

Ա. Բլոկ, Ա. Բելի, դիցաբանական աշխարհընկալում, սահմանային դարաշրջան, Բանաստեղծություններ Չքնաղ Տիկնոջ մասին, Ոսկին լազուրում, արշալույս, մայրամուտ:

Ծանոթագրություն

Հոդվածում դիտարկվում է սահմանային դարաշրջանի դիցաբանականաշխարհընկալման խնդիրը Ա. Բլոկի և Ա. Բելու վաղ քնարերգության մեջ: Նշվում է, որ կրտսեր սիմվոլիստների աշխարհընկալումը մոտ է աշխարհի դիցաբանական պատկերին, ինչն առավել վառ արտահայտված է Ա. Բլոկի և Ա. Բելու XX դարասկզբի քնարերգության մեջ: Հատուկ ուշադրության են արժանացել արշալույսի և մայրամուտի պատկերները, որոց դիտարկումը դարավերջի և դարասկզբի ընկալման խնդրի համատեքստում թույլ է տալիս ակնհայտ զուգահեռներ անցկացնել «Բանաստեղծություններ Չքնաղ Տիկնոջ մասին» և «Ոսկին լազուրում» բանաստեղծական գրքերի պոետիկայում: Համեմատական-զուգադրական վերուծության միջոցով ցույց է տրվում ոչ միայն նոր դարի մոտեցման դիցաբանական ընկալումը, այլ նաև՝ դրա արտահայտման անհատական առանձնահատկությունները Բլոկի և Բելու պոեզիայում: Մասնավորապես, ընգծվում է, որ Բելու «Ոսկին լազուրում» գրքում առկա էսխատոլոգիական մոտիվներն ընհանուր առմամբ
արտահայտված չեն Բլոկի «Բանաստեղծություններ Չքնաղ Տիկնոջ մասին» գրքում: Դա բացատրում է մայրամուտի պատկերի տարբեր կոննոտացիաները երկու բանաստեղծների վաղ քնարերգության մեջ:

Հեղինակի կենսագրությունը

Էդգար Արշակյան, Երևանի պետական համալսարան

Երևանի պետական համալսարանի ռուս գրականության ամբիոնի հայցորդ

էլ.հասցե՝ edgar.arshakyan@ysu.am

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2022-06-27

Ինչպես մեջբերել

Արշակյան Э. . (2022). ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԴԱՐԱՇՐՋԱՆԻ ԴԻՑԱԲԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԸՆԿԱԼՈՒՄԸ Ա. ԲԼՈԿԻ ԵՎ Ա. ԲԵԼՈՒ ՎԱՂ ՔՆԱՐԵՐԳՈՒԹՅԱՆ ՄԵՋ. Բանբեր Եվրասիա միջազգային համալսարանի, 1(1), 168–179. https://doi.org/10.53614/18294952-2022.1-168

Հրատարակում

Բաժին

ԼԵԶՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ